Երևան, 08.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Հետաքրքիր, գունեղ և զարմացնող». Ահա թե ինչպիսի նոր եթերաշրջան են խոստանում ֆուլհաուսցիները (լուսանկարներ)

ԼԱՅՖ

Tert.am-ը գրում է.

Armenia TV հեռուստաընկերության եթերով հեռարձակվող «Ֆուլ Հաուս» սիթքոմը սկսում է իր 4-րդ եթերաշրջանը, որի առաջին թողարկումը եթերում կլինի այսօր։ 

Հիշեցնենք, որ ըստ Եվրոպայի խոշորագույն հետազոտական ընկերության՝ GFK-ի կողմից արտոնագրված «Տելեմեդիակոնտրոլ» ընկերության վարկանշային տվյալների  2015 թվականի առաջատար տեղական սիթքոմ է ճանաչվել «Ֆուլ Հաուսը»։ 

«Նոր եթերաշրջանը մյուսներից կտարբերվի նոր դերասանների առկայությամբ, որոնք բավականին պրոֆեսիոնալ են կատարում իրենց գործը։ Փորձել ենք ընդհանուր սցենարային և սյուժետային գծերը պահպանել»,-նշեց սիթքոմի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը։

Նոր եթերաշրջանում ընդգրկված են նաև երկու նոր կերպարներ` դերասանուհի Մարինկա Խաչատրյանը և երգիչ Գևորգ Մարտիրոսյանը:

«Նկարահանման ընթացքն ինձ համար շատ հետաքրքիր է անցնում։ Չունենալով դերասանական փորձ, ես հաղթահարում եմ իմ առջև դրված խնդիրը։ Սիրում նոր բաներ փորձել։ Հուսով եմ հեռուստադիտողը նույնպես կհավանի»,-ասաց Գևորգ Մարտիրոսյանը։

«Գևորգը հանդես է գալիս նոր կերպարի՝ համակուրսեցու դերում, ով հետագայում սիրավեպ կունենա սիթքոմի հերոսուհիներից մեկի հետ, սիթքոմը կվերածվի «սիրային եռանկյունու»»,- նշեց Արմեն Պետրոսյանը և հավելեց. «Մեր հաջողության գրավականը բաղկացած է մի քանի պայմաններից՝ առաջինը երևի գրագետ սցենարային լուծումներն են, ճիշտ դերասանների ընտրությունը և մեր ամբողջ անձնակազմի աշխատասիրությունը»։

«Հետաքրքիր, գունեղ և զարմացնող» ահա այսպիսին է լինելու նոր եթերաշրջանն ըստ պրոդյուսերի։

Մարջան Ավետիսյանն էլ նշեց, որ հետևում է հայկական հեռուստատեսությամբ ցուցադրվող բոլոր սիթքոմներին և գիտի «Ֆուլ Հաուսի» առաջատար լինելու գաղտնիքը։

«Տիկին Տամառան իմ ամենասիրելի կերպարն է թե ինչ կլինի այս եթերաշրջանում  նրա ճակատագրի հետ, դեռևս ինձ հայտնի չէ։ Տեղական հեռուստատեսային շուկայում արտադրվող բոլոր նորություններին հետևում եմ, հատկապես սիթքոմները միշտ դիտում եմ։ «Ֆուլ Հաուսի» հաջողության գրավականը թերևս այն է, որ ամբողջ դերասանական անձնակազմը չափազանց աշխատասեր է և համապատասխանում է իր համար ընտրված կերպարին»,-եզրափակեց Մարջան Ավետիսյանը։

Պատրաստեց՝ Լենա Մինասյանը

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդիի հետ Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Հայաստանի ընտրանին 108-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Երևանում ներկայացվեց EGGER Decorative Collection 26+ նոր հավաքածունՄիջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը. Տոկաև Հայաստանում ադրբեջանցու կողմից իրականացրած հանցագործությունը իշխանությունները ներկայացնում են որպես սովորական հանցագործություն․ Իրինա Յոլյան2-ամյա աղջկա ստամոքսից 250 մագնիս են հանել«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին, որպեսզի այն կարողանա շարունակել իր պատմական և հոգևոր առաքելությունը. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ Սա էդպես էլ չընկալեց պետության ղեկավար լինելու էությունն ու դերակատարության իմաստը․ Աննա ԿոստանյանԿարե՛ք Ռուսաստանի բերանը. Զելենսկիի պատասխանը` Ռուբիոյին Ուսուցիչների ատեստավորման գործընթացները բացասաբար են ազդել կրթության որակի վրա. Ատոմ ՄխիթարյանԱրթուր Ալեքսանյանը բաց կթողնի Ղազախստանում կայանալիք Աշխարհի առաջնությունը Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է կարողանանք վերաիմաստավորել. Արմեն ՄանվելյանԿկարգավորվեն ՀՀ և ՂՀ քաղաքացիների փոխադարձ այցելությունների, մուտքի, ելքի, տարանցման և ժամանակավոր գտնվելու հետ կապված հարցերը Հայկական ապրանքները եվրոպական շուկայի համար այդքան էլ մրցունակ չեն. Հրայր ԿամենդատյանԵվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Վրաստանի վարչապետի նկատմամբ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը դատապարտում է հանրային գործիչ Արթուր Դանիելյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումըԳորիսում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև տեխնիկական հանդիպում Փաշինյանի զիջումների շղթան պետք է կտրել․ Տիգրան ԱբրահամյանՊատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհԱնապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ Անհայտ կորածների հարցը Ադրբեջանի ու ՀՀ-ի խաղաղության գործընթացի մասն է. Չավուշօղլու Իսրայելը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում Բրիտանիայի հյուպատոսության փակման մասին Ձևավորվող իրավիճակը կոկորդում մնացած ոսկոր է արտատարածաշրջանային խաղացողների համար. Զախարովա Հայաստանը ԵԽ-ի հետ սերիալների արտադրության նոր կանոնների է անցնում. կոնվենցիա կստորագրվի Ռոսպոտրեբնադզորը հերքել է Իրկուտսկում ժանտախտով վարակման նոր դեպքը ՄՕԿ-ը հաստատել է Ստամբուլի թեկնածությունը 2036 թվականի ամառային Օլիմպիական խաղերը հյուրընկալելու համար Մենք պահանջում ենք կառավարությունից լուծել զոհված զինծառայողների ընտանիքների խնդիրները և ապահովել նրանց անհրաժեշտ աջակցությունը․ Նարեկ ԿարապետյանՖրանսիայում դպրոցականների ցույցերի հասցրած վնասը գնահատվել է մոտ 30 մլն եվրո Նարեկ Կարապետյանը առաջարկեց զոհվածների մասունքների լրացուցիչ ԴՆԹ անալիզ անել Վարկերի հետ կապված փոփոխություններ կլինենՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակը ` Հայաստանում Ուսուցչուհու մասնակցությամբ բռնության աղմկահարույց դեպք․ տեսչականը վարույթ է նախաձեռնել Արտահանման շուկաների դիվերսիֆիկացումը ՀՀ կառավարության առանցքային առաջնահերթություններից է. Կոստանյան Հայաստանի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականն ընկերական խաղում հաղթեց Հորդանանի թիմին Նարեկ Կարապետյանը եւ պատգամավորները հանդիպում են զոհվածների հարազատների հետ Մոսկվան Արևմտյան Եվրոպայի հետ զինվшծ hակամարտության պլաններ չունի. Զախարովա Ուկրաինայում hակամարտության դիվանագիտական կարգավորմանն առայժմ դժվար է հասնել. Ռուբիո Փաշինյանը մեկնել է Թուրքմենստան` մասնակցելու ԱՊՀ գագաթնաժողովին Երևան-Սևան ճանապարհին միկրոավտոբուսի կողաշրջման հետևանքով տուժածների առողջական վիճակը բավարար է Արտառոց դեպք՝ Երևանում, վիճաբանության ժամանակ աշակերտը ցուցափայտով հարվածել է դասընկերոջըԻ՞նչ կլինի Շաքիում ներխուժած ադրբեջանցի զինծառայողի հետ․ նոր պահանջ իշխանությանըՊանիր, որը տարիներով չի փչանում. «Փաստ»Տիգրանաշենի հերթն է՞․ Փաշինյանի հայտարարությունը նոր հարցեր է առաջացնումՍև ծովում լցանավի վրա նավթի այրումը բնապահպանական խնդիրներ չի առաջացրել․ Պեսկովի հայտարարությունները Խորհրդարանական ճեպազրույց. Տիգրան Աբրահամյան, Իրինա Յոլյան C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրումՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 հոկտեմբերի). Սկսվել է Քաղկեդոնի ժողովը. «Փաստ»Հութիները հայտնել են սաուդական ուժերին պատկանող թուրքական Bayraktar խոցելու մասին