15-ամյա տղան սպանել է հորն ու վիրավորել մորն ու քրոջը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍամարայում 15-ամյա դեռահասը մեղադրվում է հարազատ հոր սպանության մեջ։ Ոստիկանները նախօրեին տեղի բնակարաններից մեկում հայտնաբերել են 41-ամյա տղամարդու դին, նրա 37-ամյա կինն ու 13-ամյա դուստրը տեղափոխվել են հիվանդանոց՝ դանակի հարվածների հետքերով։
Հիվանդանոցից ասել են, որ կինը ծայրահեղ ծանր վիճակում է, դուստրը՝ միջին ծանրության։ Ոստիկանները պարզել են, որ մեղավորը նրանց 15-ամյա որդին է, հենց նա է դանակահարել ընտանիքի անդամներին։ Տղան ոստիկանությունում խոստովանել է, որ ինքն է սպանել հորն ու վիրավորել մորն ու քրոջը՝ կենցաղային վեճի արդյունքում։
Պատրաստեց Past.am-ը:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



