Երևան, 28.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ազգը մատնի՞չ է դարձել. ՀՔԾ պաշտոնյաներին անհիմն մեղադրում են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով հիմնավորվել է, որ քրեական դատավարության երկու մասնակիցներ ծանր հանցագործության կատարման մեջ անհիմն մեղադրել են ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ Վ. Հովհաննիսյանին:

ՀՔԾ լրատվական ծառայության ներկայացրած հաղորդագրության համաձայն՝ քաղաքացի Մհեր Ս.-ն հայտնել է, որ քննիչ Հովհաննիսյանը 2015 թ. փետրվարի 13-ին հարցաքննելու ժամանակ բռնություն է կիրառել իր նկատմամբ, այնուհետեւ սպառնալով ձերբակալել՝ պահանջել է իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ տալ, ինչից վախենալով, ինքը տվել է իրականությանը չհամապատասխանող ցուցմունք, թե, իբր, Գ. Ա.-ի ձեռքին դանակ է տեսել:

Քաղաքացի Հայկ Վ.-ն էլ հայտնել է, որ քննիչի կանչով ներկայացել է հարցաքննության, պահվել է շուրջ 9 ժամ, սակայն քննիչն իրեն հարցաքննել է 1 ժամ, իսկ 8 ժամ շարունակ ապօրինի ազատությունից զրկվել է` պահվելով հիշյալ քննչական վարչությունում: Քաղաքացիների ցուցմունքների հիման վրա հարուցվել է քրեական գործ: Քրեական գործով ձեռք բերված տվյալներով հիմնավորվել է, որ Մհեր Ս.-ին հարցաքննել է ոչ թե քննիչ Հովհաննիսյանը, այլ քննչական խմբում ընդգրկված Հ. Համբարյանը: Հենց վերջինիս կողմից է կազմված եւ ստորագրված Մհեր Ս.-ի՝ 2015թ. փետրվարի 13-ին կատարված հարցաքննության արձանագրությունը: Նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն` Մհեր Ս.-ի մոտ մարմնական վնասվածքների օբյեկտիվ հատկանիշներ չեն հայտնաբերվել: Նախաքննությամբ հերքվել են նաև Հայկ Վ.-ի կողմից մատնանշված՝ իրեն տեւական ժամանակ՝ շուրջ 9 ժամ ապօրինի ազատությունից զրկելու վերաբերյալ տվյալները:

Քննությամբ հիմնավորվել է, որ վերջինս հարցաքննվել է ժամը 17:20-20:00-ն ընկած ժամանակահատվածում: Այս կերպ` Մհեր Ս.-ն եւ Հայկ Վ.-ն, գիտակցելով, որ իրենց կողմից մատնանշված տվյալները կեղծ են, ծանր հանցագործության կատարման մեջ անհիմն մեղադրել են քննիչ Վ. Հովհաննիսյանին: Սուտ մատնության համար հարուցվել են քրեական գործեր: Կատարվում է նախաքննություն:

ՀՔԾ լրատվական ծառայության ներկայացրած տվյալների համաձայն՝ վերջին շրջանում կտրուկ ավելացել են պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից, իբր, կատարված հանցագործությունների վերաբերյալ դիմում-բողոքները: Եթե 2014 թվականին ՀՔԾ-ում սուտ մատնության փաստով հարուցվել եւ քննվել է 8, իսկ 2015-ին՝ 17 քրեական գործ, ապա 2016 թվականի մարտի 12-ի դրությամբ` արդեն 12 քրեական գործ, որոնցից 2-ի նախաքննությունն ավարտվել է եւ քրեական գործերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան:

Գագիկ Աղբալյան

Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելուՀայտնի է՝ ե՞րբ ու որտե՞ղ տեղի կունենան Ռաիսա Մկրտչյանի հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններըՀունիսի 29-ին, 30-ին, հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելուՔաղաքացիական գերիներ են փոխանակել Ռուսաստանը և Ուկրաինան«Կախարդական տերևներ». Բժիշկները անվանել են սպանախից և կաղամբից ավելի առողջարար կանաչեղենAxios․ Թրամփը «Մեծ յոթնյակի» գագաթաժողովում հասկացրել է, որ կարող է հրաժարվել «Անքորիջի պայմանավորվածություններից»Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասելՖրանսիան պարտության մատնեց Նորվեգիային, Դեմբելեի հեթ-տրիկը, Սենեգալն ուժեղ էր ԻրաքիցՎաղը Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան 11 վագոն ցորեն կուղարկվիՎենեսուելայում փլատակների տակից փրկել են մի նորածնիԻսրայելական անօդաչու թռչող սարքը հարվածել է հարավային ԼիբանանինԴավթաշենում «Mazda»-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի․ վերջինս Վլադիմիր Գասպարյանի թոռն է6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Աֆղանստանում և ՊակիստանումԽոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ն անչափահասներ ենՋերմատնային տնտեսությունները կստանան արտոնյալ վարկեր՝ արտահանման խնդիրները հաղթահարելու համարԵրեկվա փակ հանդիպումից հատվածներ․ Նարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակելԴուք եղել եք, կաք և մնալու եք շրիշակից ցածր. Մարիաննա ՂահրամանյանՓրկարարներն ու ոստիկանները կանխել են քաղաքացու ինքնասպանությունը2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդների ժամկետները. ե՞րբ կհանգստանան դպրոցականներըԳլենդելի նոր ոստիկանապետը հայ էԵրևանում «Nissan»-ը վրաերթի է ենթարկել 13-ամյա հեծանվորդի, որն էլ տեղափոխվել է հիվանդանոցՄեկ տարի անց․ պայքարը Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ շարունակվում է․ Արմեն Հովասափյան Մերձավոր Արևելքում խաղաղությունը դեռևս հեռավոր նպատակ է. Արտակ ԶաքարյանԲժիշկը զգուշացրել է նարնջի ռիսկի մասինՋերմաստիճանը կհասնի 35-36 աստիճանի. Գագիկ Սուրենյան Չալաբյանի ձերբակալությունը նույն քաղաքական շղթայի հերթական օղակն է․ Մենուա ՍողոմոնյանԵրեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղելՌուսաստանը և Չինաստանը համատեղ ավիապարեկnւթյուն են իրականացրել Խաղաղ օվկիանոսում Մինաբում դպրոցին hասցված hարվածը տեղի է ունեցել ԱՄՆ հետախnւզության uխալների պատճառով․ Bloomberg Ռուսաստանին պետք է Եվրոպայի հետ փոխգործակցության նոր ձևաչափեր մշակի․ ՌԴ ԱԳՆ Իրանի ԶՈւ-ն պատրաստ է համագործակցել դատական մարմինների հետ՝ կազմակերպված կոռուպցիայի դեմ պայքարում․ «Խաթամ ալ-Անբիա» Փորձում են գլխատել ընդդիմադիր ամենակայացած կառույցներից մեկը. չի ստացվելու. Դավիթ ՍարգսյանՈ՞վ է եղել նախկինում Ռուբեն Ռուբինյանը, և ո՞րն է եղել նրա՝ Թուրքիայում լինելու նպատակը. Շիրազ ՄանուկյանԵրևանում 30-ամյա վարորդը «Nissan Sentra»-ով վրшերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով հատող 13-ամյա հեծանվորդին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց «Մի քանի լեզուների էր տիրապետում, խելոք ու լավ տղա էր». մահացած զինծառայողի մասինՄեծ վճռականությամբ՝ դեպի մեծ փոփոխություն.աննահանջ քայլերով՝ դեպի Ուժեղ Հայաստան. Նարեկ Կարապետյան19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքովԿապան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած Պեկինում թեթև ինքնաթիռի՝ բարձրահարկ շենքին բախվելnւ հետևանքով զnhվել է օդաչուն, ևս 13 հոգի վիրավnրվել է Մեսսին Հորդանանի դեմ խաղը կսկսի պահեստայինների նստարանից Ձեր հեռախոսը կարող է հայտնվել պետական միասնական բազայում. ի՞նչ է նախատեսվումԱվետիք Չալաբյանը 2025-ի նոյեմբերին ահազանգում էր ապօրինի կալանքների աղաղակող թվի մասինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա Քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելը դարձել է այս իշխանության ձեռագիրը․ Արմեն Խաչիկյան Ինչպես և ինչու ֆուտբոլը վերածվեց... ռեգբիի. «Փաստ»«Քրիստոնեական համերաշխություն» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը խոր մտահոգություն է հայտնում Հայաստանում «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի կալանավորման կապակցությամբՓամբակ գետում հայտնաբերվել է մարմին Ցանկացած պահի կարող ենք թիրախավորվել այս երկրի իշխանությունների կողմից․ Անահիտ ԱդամյանՔանի՞ արևային վահանակ կարող է փոխարինել մեկ ատոմակայանին. Պատասխանը զարմանալի է ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ՀՈԻՆԻՍԻ). Առաջին բանկոմատը, մերձքաղաքային գնացքների բախումը. «Փաստ»