Սիրիայի կառավարության պատվիրակությունը Ժնևում է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայի կառավության պատվիրակությունը ժամանել է Ժնև` մասնակցելու միջսիրիական բանակցություններին: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, պատվիրակությունը գլխավորում է ՄԱԿ-ում Սիրիայի հարցերով մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին: Միջսիրիական բանակցությունների երկրորդ փուլը Ժնևում պաշտոնապես մեկնարկել է մարտի 9-ին: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրայի և պատվիրակության անդամների հանդիպումները կմեկնարկեն մարտի 14-ին:
Ավելի վաղ Ժնև են ժամանել Էր-Ռիադում կայացած հանդիպումից հետո ձևավորված Բանակցությունների գծով բարձրագույն կոմիտեի ներկայացուցիչները, ինչպես նաև Մոսկվայի հանդիպումների արդյունքում ձևավորված աշխարհիկ ընդդիմությունը (մոսկովյան խումբ):
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
«Նիկոլ Փաշինյանը միշտ է եղել արցախատյաց. նա նույն կերպ կվարվի բոլորի հետ, ովքեր խանգարում են իր իշխա...
3
Հայաստանը՝ մեծ փոթորկի եզրին․ Նարեկ Կարապետյանի զգուշացումները՝ գլոբալ հարթակից
4
Մահացած զինծառայող 19-ամյա Վարդանը Աբովյանից էր
5
Երևանում ամուսինները բնակարանի խոհանոցի պատուհանից ուսանողի են դուրս նետել ու uպանել․ բացահայտում



