Երևան, 28.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գեղարքունիքում 45-ամյա տղամարդը մի հողակտորի պատճառով բռունցքներով ծեծել է իր հորը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

1in.am-ը գրում է.

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Հարությունյանի նախագահությամբ ավարտվել է Մանվել Ս.-ի գործի դատական քննությունը:

45-ամյա Մանվելը մեղադրվել է տուժողի առողջությանը դիտավորությամբ թեթև վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածով:

Տուժողը Մանվելի հարազատ հայրն է…

Ըստ մեղադրանքի՝Մանվելը 2015 թվականի հոկտեմբերի 22-ին, ժամը 13-ի սահմաններում հոր անասնագոմի մոտ վիճել է նրա հետ, դիտավորյալ հարվածներ է հասցրել հորը՝ պատճառելով ստորին ծնոտի, աջ վերին և ստորին կոպերի շրջանների արյունազեղումների, ստորին կոպի ենթամաշկի արյունահավաքի, ձախ դաստակի թիկնային մակերեսի քերծվածքների ձևով վնասվածքներ:

Առաջադրված մեղադրանքում Մանվելն իրեն մեղավոր չի ճանաչել:

Տուժողը՝ Մանվելի հայրը, հայտնել է, թե ամբաստանյալ Մանվելն իր հարազատ որդին է, նրա հետ վատ հարաբերությունների մեջ է:

2010 թվականի օգոստոսին Մանվելը գյուղապետի միջնորդությամբ դարձել է իր հետ համատեղ սեփականության իրավունքի տեր:

Այդ ժամանակ էլ նա իրենց դուրս է արել ոստիկանների միջոցով:

Հոլանդիա մեկնող իրենց համագյուղացուն իրենք խնդրել են, որ նա իր տան նկուղային հարկը ժամանակավորապես տրամադրի իր յոթ հոգանոց ընտանիքին:

Այդ նկուղում իրենք ապրել են մինչև 2015 թվականի ապրիլի 7-ը:

Դրանից հետո իրենք ապրում են դրսում:

Մանվելը սեփականության իրավունքով ամբողջ իրենց ունեցվածքը վերցրել է իր ձեռքը:

Տուժողը հայտնել է, թե անասնագոմը գնել է ինքը, Մանվելը գոմի հետ ոչ մի կապ չունի: Մանվելը դեռ 1993 թվականից ունի սեփականաշնորհած հողատարածք ու հանդիսացել է առանձին ընտանիք:

Դեպքի օրն իր կինը տեսել է, որ իրենց «Կախովի կրիշ» կոչվող անասնագոմի «հրապարակը» վարում են:

Ինքը կնոջ ձայնը լսել, մոտեցել ու տեսել է, որ տրակտորը վարել է իր գոմի «հրապարակը»: Ինքը տրակտորիստին չի ճանաչել, վերջինս իրենց մոտենալուց հետո հեռացել է:

Մանվելն իրեն ու կնոջն ասել է, որ թողնեն-հեռանան, քանի որ այդտեղ ոչ մի բան չունեն: Նա հարվածել է իրեն…

Մայրը Մանվելին մի կողմ է քաշել, չի թողել, որ իրեն խփի: Այդ ժամանակ ինքը գնացել է ոստիկանություն ու հաղորդում է տվել:

Իր որդին անտեղի է իրեն հարվածել…

Տուժողի կինը՝ ամբաստանյալ Մանվելի մայրը, ասել է, թե հոր աչքին հարվածելով՝ որդին ասել է՝ աչքերդ կհանեմ…

Ըստ այս վկայի՝ տեսնելով, որ տրակտորը վարում է իրենց գոմի դիմացի հողատարածքը, ինքը մոտեցել է տրակտորիստին ու հարցրել է, թե ինչո՞ւ է վարում այդ հողը, իրենք անասուններին գոմից ո՞նց են հանելու:

Տրակտորիստն ասել է, թե Մանվելի ասելով է հողը վարում: Նա թողել-հեռացել է: Իսկ հողամասում կանգնած Մանվելն ասել է, թե դա իր հողն է, իր սեփականությունն է…

Վիճաբանության ժամանակ որդին մի քանի անգամ բռունցքով հարվածել է հորը, վերջինս ընկել է գետնին: Ինքը որդուն մի կողմ է տարել, իսկ ամուսինը գնացել է ոստիկանություն:

Մանվելը պնդել է, թե ինքը հորը չի ծեծել…

Մանվելն իր հերթին երեք երեխաների հայր է…

Ընդհանուր իրավասության դատարանը Մանվել Ս.-ին մեղավոր է ճանաչել հորը ծեծելու, նրա առողջությանը թեթև վնաս պատճառելու համար ու դատապարտել է տուգանքի՝ 100 հազար դրամի չափով:

 

Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելուՀայտնի է՝ ե՞րբ ու որտե՞ղ տեղի կունենան Ռաիսա Մկրտչյանի հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններըՀունիսի 29-ին, 30-ին, հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելուՔաղաքացիական գերիներ են փոխանակել Ռուսաստանը և Ուկրաինան«Կախարդական տերևներ». Բժիշկները անվանել են սպանախից և կաղամբից ավելի առողջարար կանաչեղենAxios․ Թրամփը «Մեծ յոթնյակի» գագաթաժողովում հասկացրել է, որ կարող է հրաժարվել «Անքորիջի պայմանավորվածություններից»Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասելՖրանսիան պարտության մատնեց Նորվեգիային, Դեմբելեի հեթ-տրիկը, Սենեգալն ուժեղ էր ԻրաքիցՎաղը Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան 11 վագոն ցորեն կուղարկվիՎենեսուելայում փլատակների տակից փրկել են մի նորածնիԻսրայելական անօդաչու թռչող սարքը հարվածել է հարավային ԼիբանանինԴավթաշենում «Mazda»-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի․ վերջինս Վլադիմիր Գասպարյանի թոռն է6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Աֆղանստանում և ՊակիստանումԽոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ն անչափահասներ ենՋերմատնային տնտեսությունները կստանան արտոնյալ վարկեր՝ արտահանման խնդիրները հաղթահարելու համարԵրեկվա փակ հանդիպումից հատվածներ․ Նարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակելԴուք եղել եք, կաք և մնալու եք շրիշակից ցածր. Մարիաննա ՂահրամանյանՓրկարարներն ու ոստիկանները կանխել են քաղաքացու ինքնասպանությունը2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդների ժամկետները. ե՞րբ կհանգստանան դպրոցականներըԳլենդելի նոր ոստիկանապետը հայ էԵրևանում «Nissan»-ը վրաերթի է ենթարկել 13-ամյա հեծանվորդի, որն էլ տեղափոխվել է հիվանդանոցՄեկ տարի անց․ պայքարը Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ շարունակվում է․ Արմեն Հովասափյան Մերձավոր Արևելքում խաղաղությունը դեռևս հեռավոր նպատակ է. Արտակ ԶաքարյանԲժիշկը զգուշացրել է նարնջի ռիսկի մասինՋերմաստիճանը կհասնի 35-36 աստիճանի. Գագիկ Սուրենյան Չալաբյանի ձերբակալությունը նույն քաղաքական շղթայի հերթական օղակն է․ Մենուա ՍողոմոնյանԵրեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղելՌուսաստանը և Չինաստանը համատեղ ավիապարեկnւթյուն են իրականացրել Խաղաղ օվկիանոսում Մինաբում դպրոցին hասցված hարվածը տեղի է ունեցել ԱՄՆ հետախnւզության uխալների պատճառով․ Bloomberg Ռուսաստանին պետք է Եվրոպայի հետ փոխգործակցության նոր ձևաչափեր մշակի․ ՌԴ ԱԳՆ Իրանի ԶՈւ-ն պատրաստ է համագործակցել դատական մարմինների հետ՝ կազմակերպված կոռուպցիայի դեմ պայքարում․ «Խաթամ ալ-Անբիա» Փորձում են գլխատել ընդդիմադիր ամենակայացած կառույցներից մեկը. չի ստացվելու. Դավիթ ՍարգսյանՈ՞վ է եղել նախկինում Ռուբեն Ռուբինյանը, և ո՞րն է եղել նրա՝ Թուրքիայում լինելու նպատակը. Շիրազ ՄանուկյանԵրևանում 30-ամյա վարորդը «Nissan Sentra»-ով վրшերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով հատող 13-ամյա հեծանվորդին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց «Մի քանի լեզուների էր տիրապետում, խելոք ու լավ տղա էր». մահացած զինծառայողի մասինՄեծ վճռականությամբ՝ դեպի մեծ փոփոխություն.աննահանջ քայլերով՝ դեպի Ուժեղ Հայաստան. Նարեկ Կարապետյան19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքովԿապան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած Պեկինում թեթև ինքնաթիռի՝ բարձրահարկ շենքին բախվելnւ հետևանքով զnhվել է օդաչուն, ևս 13 հոգի վիրավnրվել է Մեսսին Հորդանանի դեմ խաղը կսկսի պահեստայինների նստարանից Ձեր հեռախոսը կարող է հայտնվել պետական միասնական բազայում. ի՞նչ է նախատեսվումԱվետիք Չալաբյանը 2025-ի նոյեմբերին ահազանգում էր ապօրինի կալանքների աղաղակող թվի մասինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա Քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելը դարձել է այս իշխանության ձեռագիրը․ Արմեն Խաչիկյան Ինչպես և ինչու ֆուտբոլը վերածվեց... ռեգբիի. «Փաստ»«Քրիստոնեական համերաշխություն» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը խոր մտահոգություն է հայտնում Հայաստանում «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի կալանավորման կապակցությամբՓամբակ գետում հայտնաբերվել է մարմին Ցանկացած պահի կարող ենք թիրախավորվել այս երկրի իշխանությունների կողմից․ Անահիտ ԱդամյանՔանի՞ արևային վահանակ կարող է փոխարինել մեկ ատոմակայանին. Պատասխանը զարմանալի է ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ՀՈԻՆԻՍԻ). Առաջին բանկոմատը, մերձքաղաքային գնացքների բախումը. «Փաստ»