Օբամեյանգ. Երբեք չեմ տեղափոխվի «Տոտենհեմ»
ՍՊՈՐՏԴորտմունդի «Բորուսիայի» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը պատմել է, որ կմերժեր Լոնդոնի «Տոտենհեմի» առաջարկը: Տարիներ առաջ Օբամեյանգը մոտ է եղել անգլիական ակումբ տեղափոխվելուն, սակայն տրանսֆերը վերջին պահին ձախողվել է:
«Եթե «Տոտենհեմը» դարձյալ հետաքրքրվի ինձանով, ես կմերժեմ: Ժամանակին կար այդ ակումբ տեղափոխվելու հնարավորություն, սակայն վերջում նրանք տարօրինակ վարք դրսեւորեցին: Ինձ դուր չեկավ նրանց վերաբերմունքը գործին, այդ պատճառով ճանապարհը դեպի այդ ակումբ փակ է»,- Օբամեյանգի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:
Հիշեցնենք, որ «Տոտենհեմը» «Բորուսիայի» մրցակիցն է Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչում, որի առաջին խաղում գերմանական ակումբը հաղթել է 3:0 հաշվով:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



