Նորաձեւ իրարանցում Փարիզում
ՖՈՏՈ
Փարիզում իրարանցում է. Chanel, Luis Vuitton, Nina Ricci, Valentino, Issey Miyake, Elie Saab, Christian Dior, Stella McCartney եւ տասնյակ այլ հանրահայտ անունների prêt-à-porter աշուն-ձմեռ 2016/2017 հավաքածուներն արդեն Ֆրանսիայի մայրաքաղաքում են: Սովորաբար նորաձեւության շաբաթվա շրջանակում կազմակերպված ցուցադրություններն անց են կացվում արվեստի օջախներում, ինչպես, օրինակ` Լուվրում, Պոմպիդու ժամանակակից արվեստի կենտրոնում, «Պալե դե Տոկիո»-ում կամ Գեղարվեստի դպրոցի սրահներում, բայց այս տարի դրանց անցկացման վայրն ու ժամը մնաց գաղտնիք, եւ միայն նորաձեւության աշխարհի հետ սերտ կապ ունեցող հաջողակները կարողացան մասնակցել դեֆիլեներին:
Սակայն Փարիզում տխրելու ժամանակ չկա, քանի որ «Iris in Paris» ցուցահանդեսն արդեն հյուրընկալում է հազարավոր այցելուների: Նորաձեւության աշխարհի ամենաազդեցիկ այս տիկինը` նյույորքաբնակ Այրիս Ափֆելը, այս տարի նշում է իր 94-ամյակը: Նա կարող է պատմել Միացյալ Նահանգների ինը նախագահների օրոք Սպիտակ տան ինտերիերային փոփոխությունների մասին, քանզի եղել է դրանց հեղինակը:
Շարունակությունն այստեղ:




















































