Արթուր Ալեքսանյանն ու Ռոման Ամոյանը վստահ հաղթակներով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում
ՍՊՈՐՏՌիգայում ընթացող Եվրոպայի առաջնության հունահռոմեական ոճի ըմբշամարտի 98 քաշային կարգում պայքարի մեջ է մտել աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, աշխարհի գործող չեմպիոնը 1/8 եզրափակիչում 8:0 հաշվով հաղթել է ուկրաինացի ըմբիշ Դմիտրի Տիմչենկոյին: Քառորդ եզրափակիչում Արթուր Ալեքսանյանի մրցակիցը կլինի Էլիս Գուրի (Բուլղարիա) - Դանիել Ô �աստեր (Ավստրիա) զույգի հաղթողը:
Հունահռոմեական ոճի 59 կգ քաշային կարգում պայքարի մեջ է մտել նաև Հայաստանի ներկայացուցիչ Ռոման Ամոյանը: Նա 1/8 եզրափակիչ փուլում 9:0 հաշվով պարտության է մատնել խորվաթ Իվան Լիզատովիչին: Քառորդ եզրափակիչում Ամոյանի մրցակիցը կլինի Ապոստոլոս Մոնոուիլիդիս (Հունաստան) - Իրակլի Շավաձե (Վրաստան) զույգի հաղթողը:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



