Ովքեր են Դեւիդ Բեկհեմի ծնողներն ու քույրը (լուսանկարներ)
ՖՈՏՈ
Նախկին ֆուտբոլիստ Դեւիդ Բեկհեմը հայտնի է նրանով, որ միշտ հոգատար է իր ընտանիքի՝ կնոջ ու երեխաների նկատմամբ։ Սակայն պարզվում է, նա նաեւ լավ որդի է ու շատ է սիրում նաեւ ծնողներին ու քույրերին։ Օրերս նա բարեգործական աճուրդ է կազմակերպել Լոնդոնում, որին ներկա են եղել նաեւ նրա ծնողներն ու կրտսեր քույրը։
Բեկհեմի ծնողներին՝ Սանդրային ու Թեդին եւ 35-ամյա քրոջը՝ Ջոանային նախկին ֆուտբոլիստը սիրով ու հպարտությամբ ներկայացրել է լրագրողներին։ Աճուրդին վաճառվել են Բեկհեմի 50 լուսանկարներ, որոնք արվել են հայտնի լուսանկարիչների կողմից։
Հավաքված ողջ գումարը փոխանցվել է ծանր հիվանդություն ունեցող երեխաների ֆոնդին։ Հետաքրքիր է, որ աճուրդին ներկա չի եղել Դեւիդի կինը՝ Վիկտորիա Բեկհեմը։ Բայց այ նրա ծնողները ներկա են եղել եւ խնամիների հետ ջերմորեն լուսանկարվել են։
Պատրաստեց Past.am-ը:




















































