Թուրքիայում ոստիկանական զրահամեքենայի վրա հարձակումից ոստիկաններ են վիրավորվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԹուրքիայի Նուսայբին քաղաքում անհայտ անձինք հարձակում են գործել ոստիկանական զրահամեքենայի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:
Զրահամեքենայի վրա ինքնաշեն պայթուցիկ նետելու հետևանքով երկու ոստիկան վիրավորվել է: Ոստիկանները տեղափոխվել են հիվանդանոց: Հաղորդվում է, որ նրանց վիճակը ծանր չէ:
Թուրքական իրավապահ մարմինները գործողություններ են սկսել հարձակման մեղավորներին հայտնաբերելու նպատակով:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



