Հայաստանի ռուսական ռազմակայանի տանկիստները մշակում են շոգի պայմաններում Էքստրեմալ վարման ունակություններ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի ռուսական ռազմակայանի «Ալագյազ» ուսումնա-վարժական համալիրի տանկարշավարանում սկսվել են Տ-72Բ տանկերի անձնակազմերի պարապմունքները ծովի մակերեւույթից ավելի քան 2 հազար մետր բարձրության վրա, ՏԱՍՍ-ին հաղորդել են Հարավային զինվորական օկրուգի մամուլի ծառայությունում:
«Պարապմունքներին, որոնք կտեւեն մեկ ամիս, մասնակցում են ավելի քան 100 տանկիստ զինծառայողներ մեխանիկ-վարորդների, նշանառու-օպերատորների եւ մեքենաների հարմանատարների թվից: Վարժանքի ընթացքում զինծառայողները կմշակեն շոգ կլիմայի պայմաններում գիշերը եւ ցերեկն Էքստրեմալ վարման եւ կրակային պատրաստության հատուկ ունակություններ՝ բարձրլեռնային պայմանների համար շտկումներով»,- ասել են օրկուգում:
Մինչեւ 10 կիլոմետր որոշակի երթուղով տեխնիկան վարելիս մեխանիկները կսովորեն հաղթահարել տարբեր բարդության արգելքներն, ինչպիսիք են սարալանջերը, ոլորանները, աղուրավոր կամուրջը, անցումն ականապայթուցիկ փակոցներով, հակատանկային խրամուղին, ինչպես նաեւ կկատարեն կտրտված տեղանքի խուսավարումներ ծովի մակերեւույթից մինչեւ 2500 մետր բարձրություններում, ճշտել են մամուլի ծառայությունում:



