Երևան, 04.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստանում շատ են սկսել ֆիլմեր նկարահանել

ԲԼՈԳ

Վազգեն Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Երևի նկատել եք, որ վերջերս Հայաստանում շատ են սկսել ֆիլմեր նկարահանել: Դե, մեզ մոտ ամեն բան այդպես է, երբ տեսնում ենք, որ մեկը փող աշխատեց ինչ-որ բանի վրա, ապա համարում ենք տիեզերական անարդարություն այն, որ մենք գումար չենք աշխատում նույն եղանակով: Ինչո՞վ ա մեզանից լավը որ... Արդյունքում ստանում ենք մի մեծ ծավալի աղբ, որը լուրջ հարցի առաջ է կանգնեցնում կինոթատրոններին. Ցուցադրել թե չցուցադրել այդ աղբը: Ի օգուտ ցուցադրելուն խոսում է այն, որ ինչ էլ նկարեն՝ եթե դա գովազդվի հեռուսատեսությամբ, ապա առնվազն երկու շաբաթ մարդիկ գալու են ու դիտեն "ֆիլմը" ու դահլիճները լինելու են լեփ-լեցուն: Հետո արդեն սարաֆանը կտարածի, որ նայելու բան չէ ու մարդկանց հոսքը կտրուկ կդադարի: Աղբի ցուցադրումը կարելի է արդարացնել նաև նրանով, որ կինոթատրոնը պետք է ցուցադրի տարբեր ֆիլմեր և չի բացառվում, որ ցանկացած աղբ գտնի իր հանդիսատեսին: Եվ իհարկե կողմի ամենամեծ գործոնը այն է, որ ֆիլմի պրեմիերայի առաջին օրերին խիստ անցանկալի է հարյուրավոր մարդկանց աասել, որ քեզ մոտ այդ ֆիլմը չկա...

Բացի ֆինանսական կորուստներից, այստեղ նաև հաճախորդի կորուստի հարց է կանգնում, ով հավանաբար մեկ այլ կինոթատրոնում ֆիլմը դիտելուց հետո կհասկանա, թե ինչու քեզ մոտ այն չկար, բայց դե ամեն դեպքում, բա որ չհասկացավ... Իհարկե կան նաև ԴԵՄ-ի փաստարկներ: Ֆիլմից դժգոհող և առավել ևս կեսից դուրս եկող 10 հաճախորդից առնվազն մեկը դժգոհում է հենց կինոթատրոնից և ոչ թե ֆիլմից, հարցնում թե ինչպես ենք համաձայնել նման աղբ ցուցադրել մեզ մոտ: Բացի դա, ցուցադրելով նման ֆիլմեր, կինոթատրոնը փաստացի ճանապարհ է հարթում հաջորդ աղբ արտադրողների համար, ովքեր այնքան վստահ են, որ ֆիլմը պետք է ամեն տեղ ցուցադրվի, որ նույնիսկ մինչև քեզ հետ խոսելը՝ պաստառի վրա գրում են "ԲՈԼՈՐ ԿԻՆՈԹԱՏՐՈՆՆԵՐՈՒՄ":

Երևի սա մի անդուր փուլ է հայկական կինոարտադրության պատմության մեջ, երբ հանդիսատեսը կարոտ է հայերենով ֆիլմերի և ով ասես օգտվում է այդ կարոտից: Միևնույն ժամանակ, կինոթատրոնները չեն վաստակում այնքան գումար, որպեսզի հրաժարվեն փող բերող աղբից: Մնում է հուսալ, որ մի օր հայկական ֆիլմի քաղցը մի քիչ կանցնի և հանդիսատեսը կձևավորի հստակ պահանջ կինոարտադրողի հանդեպ: Աղբը այլևս չի բերի գումար, կինոթատրոններն էլ չեն ցուցադրի դա: Էտ օրը պետք է որ գա, հուսանք որ երկար չի սպասեցնի...

Ռուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoՈստիկանները ձերբակալել են հրազենային վնասվածք պատճառած 49-ամյա տղամարդու Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Թույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութ«Որքան էլ լինեն փորձություններ, Եկեղեցին կա՛»․ Արագածոտնի թեմում միասնական աղոթք է բարձրացվել ՀՀ պետաշխատողների սոցիալական փաթեթների ծրագիրը կդադարեցվի Ավտովթար Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ը Մոտ 70,000 մարդ միացել է Մադրիդում բնակարանային ճգնաժամի պատճառով անցկացվող բողոքի ակցիային Բարդ, բայց ոչ անհույս․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին Նիկոսիայում կրած պարտությունից հետո Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՈւսուցիչը հարվածել է 13-ամյա աշակերտին, փոխտնօրենը՝ ապտակել. որն է Տավուշում տեղի ունեցած միջադեպի շարժառիթըՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ ԿարապետյանՏոկաևն աշխատանքից ազատել է պաշտպանության փոխնախարարին ու ՌԾՈՒ հրամանատարին Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում մեր հաղթանակի դեպքում երկրում մահապատիժ կսահմանվի խոշոր նարկոդիլերների համար. Թրամփ Արագածոտնում` «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ, բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավnրներ Նորածին երեխան մահացել է օդանավակայանի զուգարանում, մայրն էլ հիվանդանոցում է մահացել․ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ինչի հետևանքով ջուրն արտահոսել է արտաքին մակերես. ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա Ջուր» ընկերություն Ռուսաստանի ԱԳ նախարարությունը խորհուրդ է տվել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիեւը Կյանքից հեռացած 20-ամյա զինվորը Նոր Հաճնից է եղել Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանում«12 կգ նիհարել է, բայց առողջությունը վատացել է». Սարիկ Անդրեասյանը առողջական խնդիրներ է ունեցել քաշի կորստի ներարկումներից հետոՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՄինչև ուր կհասնի ոսկու գինը․ ինչ սպասել առաջիկայումՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»ՄԻՊ Անահիտ Մանասյանն այցելել է հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին Արգենտինան գործարկում է «ոսկե անձնագրի» ծրագիրը Կաշպիրովսկու ռեժիսորը հայտնել է նրա մահվան պատճառը