Երևան, 08.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Երբեք չեմ մարմնավորի անբարոյականի. Աննա Դովլաթյանն՝ ապագա ծրագրերի ու անձնական կյանքի մասին

ԼԱՅՖ

Life.panorama.am-ը գրում է.

Life.panorama.am-ի զրուցակիցն է երգչուհի Աննա Դովլաթյանը, ով այս շրջանում առաջին անգամ հանդես է գալիս որպես դերասանուհի՝ ներկայանալով «Ուրիշի հոգին» հեռուստասերիալում:

-Աննա, այս շրջանում Ձեզ որպես դերասանուհի ենք տեսնում, նախ հետաքրքիր է իմանալ, թե որքանո՞վ եք ընկալել դերն ու որքանո՞վ են հաղթահարված դերասանական ոլորտում առաջին քայլերը:

- Նախ պետք է հատուկ շեշտեմ, որ ես ինձ դերասանուհի չեմ համարում: Այսօր ամեն ինչ շատ հեշտ է դարձել, մեկ անգամ հայտնվում ես էկրաններին եւ քեզ դերասանուհի են կոչում, բայց ես դրա հետ համաձայն չեմ, սա պարզապես փոքրիկ դեր էր, որը կատարեցի: Դերասանուհի դառնալու համար երկար ճանապարհ պետք է անցնել, դա իրական էմոցիա է, որը քո մեջ պետք է զգաս, բայց դա զգալու համար կրթություն ու տարիների փորձ է պետք: Ես շատ եմ աշխատում ինձ վրա, որպեսզի ակնհայտ չերեւա, որ այդ մասնագետը չեմ: Իհարկե, երգչուհի լինելով ինչ-որ տեղ նաեւ դերասանական խաղ ես ցույց տալիս, բայց դա նույն բանը չէ: Պետք է նկատեմ, որ առաջարկը ստանալիս, երկար եմ մտածել ու դժվարությամբ եմ համաձայնվել նկարահանվել «Ուրիշի հոգին» հեռուստասերիալում, բայց երբ որեւէ տեղ կարդում եմ դերասանուհի Աննա Դովլաթյան, ինձ շատ վատ եմ զգում, դա ինձ համար մի փոքր ծիծաղելի է:

-Սովորաբար  մասնագիտությամբ ոչ դերասանները, երբ սկսում են այս գործով զբաղվել, գայթակղվում են ոլորտով եւ հետագայում սկսում են խորանալ այդ մասնագիտության մեջ: Ձեզ հետ նման իրավիճակ չի՞ ստեղծվել:

- Ամենավտանգավորը երեւի առաջինն է, դրանից հետո կարելի է հասկանալ այն քո՞նն է, պետք է շարունակել, թե ոչ: Առաջին խաղից հետո հասկացա, որ ինձ համար հարմար առաջարկներից չեմ հրաժարվի: Երգչուհու համար դերասանությամբ զբաղվելը կարող է նաեւ օգտակար լինել, այսպես երգչուհին ավելի է մասնագիտանում տեսախցիկի հետ աշխատանքներում:

-Հարմար առաջարկ ասելով ի՞նչ նկատի ունեք:

-   Ինձ համար շատ կարեւոր է տվյալ կերպարի տեսակը, բնավորությունը: Ես կհամաձայնեմ մարմնավորել միայն բարոյական կերպարի: Այս անգամ էլ ես առաջին հերթին հաշվի առա կերպարիս բնավորությունը:

-Ձեր նման մոտեցումը Ձեր իսկ տեսակի, թե Դավիթի ազդեցության հետեւանքն է:

-  Ինձ համար մի սկզբունք ունեմ, երբեք չեմ մարմնավորի անբարոյականի, նաեւ չեմ նկարահանվի բաց տեսարաններում, եթե անգամ խաղալիս լինեմ Դավիթի հետ: Անկախ անձնականից՝ դա իմ որոշումն է: Եթե լիենի պորֆեսիոնալ դերասանուհի եւ չապրեի Հայաստանում, գուցե համաձայնվեի, բայց այս կարգավիճակում՝ երբեք: Մեր քաղաքը շատ փոքր է եւ գուցե իրենց էլ մեղադրելու չէ, որ կերպարով են ընդունում դերասաններին, չէ որ ոչ բոլորն են պրոֆեսիոնալ մոտենում այդ հարցին: Հենց այդ ամենից ելնելով՝ կարող եմ մարմնավորել բացասական, կոմիկական, բայց ոչ անբարոյական կերպարի: Այս պատճառներից ելնելով էլ կարող եմ ասել, որ ես դերասանուհի չեմ, որովհետեւ դերասանուհին յուրաքանչյուր դեր պետք է կատարի:

-Աննա, Ձեր մասնակցությամբ հեռուստասերիալը դիտո՞ւմ եք:

-  Անկեղծ ասած, երբ ինքս իմ խաղը նայում եմ, ուղղակի ահավոր է, չեմ սիրում ինքս ինձ էկրաններից նայել, բայց երբեմն ստիպված նայում եմ, որպեսզի շտկեմ բացթողումներս:

-Աննա, դուք մեծացել եք ՌԴ-ում ու բոլորիս է հայտնի, որ Հայաստանից դուրս ապրող մեր հայուհիները մեր ազգային մենթալիտետներից հեռու կարող են լինել, բայց Ձեր պարագայում այնքան էլ այդպես չէ: Հետաքրքիր է՝ Ձեր ընտանիքում ինչպե՞ս եք կարողացել պահպանել հայկական՝ ավելի ավանդապահ մտածելակերպը:

-Այո, մեր ընտանիքում միշտ կարեւորվել է պահպանել հայի տեսակը: Անկեղծորեն պետք է ասեմ, որ ըստ իս ժամանակները կնոջ համար չեն փոխվում, կապ չունի դու ապրում ես Եվրոպայում, Հայաստանում, թե ԱՄՆ-ում, համեստությունդ, դաստիարակությունդ ու բարոյական տեսակդ պետք է պահպանես: Պետք է չմոռանաս ծնողիդ պատվի մասին ու ես միշտ հաշվի եմ առել դրանք: Ես չեմ մեղադրում ազատամիտ կանանց, ուղղակի դա ինձ համար չէ, դա գալիս է թե տեսակիցս, թե դաստիարակությունիցս: Հենց օտար երկրում ապրելու փաստը ծնողներիս ստիպել է ավելի խիստ լինել մեզ հետ:

-Տարիներ առաջ որոշեցիք գալ Հայաստան, ուսում ստանալ ու արդյունքում հաստատվեցիք այստեղ: Հե՞շտ հարմարվեցիք նոր միջավայրին:

- Գիտեք, ես ՌԴ-ում էլ ակտիվ կյանքով չեմ ապրել, գուցե դա էր պատճառը, որ ինձ համար դժվար չէր Հայաստանին հարմարվելը: Տեսակովս շատ տնակյաց եմ, այստեղ էլ երեկոյան նախընտրում եմ տանը լինել, քան օրինակ ակումբներ գնալ: Հիմա ինձ համար շատ դժվար է կարոտի հաղթահարումը, ծնողներիցս հեռու լինելը բարդ է, բայց փորձում ենք տարվա մեջ իրար այցելել ու այդպես հաղթահարել կարոտը:

-Վերջնական որոշում եք կայացրել ապրել Հայաստանում:

-   Վերջնական որոշման մասին դեռեւս խոսել չեմ կարող, տեսնենք, թե ինչպես կդասավորվի: Հիմա  դեռ այստեղ եմ, իմ հայրենիքում շատ ավելի անվտանգ է, հետո ժամանակը ցույց կտա:

-Ո՞րն է Երեւանի ամենասիրած անկյունը:

-  Մեր տունն ու սիրահարների այգին, նաեւ ինձ կարող եք հաճախ տեսնել մանկական խաղահրապարակներում, օրինակ ավազներով խաղալիս:

-Աննա, որպես երգչուհի էլ այնքան ակտիվ չեք: Այդ փաստն ինչո՞վ է պայմանավորված:

-Ես իսկապես չեմ սիրում շատ երեւալ, անընդհատ հոգնացնել ինձնով: Կարծում եմ՝ շատերին, հատկապես խնդիրներ ունեցող մարդկանց կարող է անգամ նյարդայնացնել որեւէ երգչի անընդհատ ակտիվ աշխատանքը: Ես գերադասում եմ ուշ-ուշ մի աշխատանք ներկայացնել, քան անընդհատ երեւալ:

-Առաջիկայում այդ ոլորտում պլաններ չկա՞ն:

- Հիմա մի հայերեն երգ եմ պատրաստում, որի գործիքվորումն արդեն պատրաստ է: Այս երգի երաժշտության հեղինակը ես եմ, խոսքերը գրել է Վարդան Սմբատյանը: Այն շատ գեղեցիկ մեղեդային երգ է, որը երեւի տեսահոլովակ էլ կունենա:

-Աննա, միայն Ձեզ համար եք ստեղծագործում, թե նաեւ վաճառում եք Ձեր երգերը:

-  Ոչ հաճախ, բայց երբեմն նաեւ վաճառում եմ: Ավելի շատ ինքս ինձ համար եմ ստեղծագործում:

-Աննա գիտեմ, որ Ձեր հայրը այնքան էլ կողմ չի եղել Ձեր մասնագիտությանը, իսկ հիմա ինչպե՞ս է վերաբերվում նրան, որ դուք նաեւ որպես դերասանուհի եք ներկայանում:

- Մայրս միշտ կողմ է եղել, բայց հայրս, իրոք, այնքան էլ չի ոգեւորել մասնագիտությանս հարցում: Հիմա լռում է, ենթադրում եմ, որ լռությունը դրական արձագանք է:

-Աննա, մի անգամ ասել եք, որ չեք ցանկանա, որ Ձեր երեխան էլ ընտրի Ձեր ուղին, հետաքրքիր է՝ նման մտածելակերպը հիասթափության հետեւա՞նք է:

-   Փառք Աստծո, ես ոչ մի հիասթափություն չեմ ունեցել: Իհարկե, դժվարություններ բոլոր ոլորտներում են լինում, ուղղակի այս բնագավառը երեւի մի փոքր ավելի շատ առիթ կարող է տալ հիասթափվելու: Ավելի շատ 18-20 տարեկանում ես խոցելի լինում, հեշտ հիասթափվում, իսկ ես դուրս եմ այդ տարիքից:

-Շատերը գիտեն, որ դուք եւ դերասան, մոդել Դավիթ Աղաջանյանը միասին եք, չե՞ք մտածում հարաբերությունների լրջացման մասին:

-   Ամեն ինչ տանում է դեպի դա, բայց դեռ հստակ ծրագրեր չկան, երբ լինեն, խոստանում եմ պատմել այդ մասին:

-Ինչ երազանքներ կամ նպատակներ ունեք:

-   Ես քչով բավարարվող մարդ եմ: Իհարկե, ձգտում եմ ավելիին, բայց շնորհակալ եմ Աստծուն այն ամենի համար, ինչ ունեմ այսօր. Գլխավորը ծնողներս ու ինձ մտերիմ մարդիկ առողջ լինեն, հետագայի համար էլ մտածում եմ երջանիկ ընտանիքի մասին, քանի որ դա կնոջ կյանքում ամենակարեւորն է:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

Հոկտեմբերի 9-ին Երևանում և մարզերում լույս չի լինիԱրմավիրում կապարակնքվել է 4 լցակայան«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է մեր ԵկեղեցինՄոսկվան ողջունում է Ուկրաինայի հարցով Հնդկաստանի խաղաղության ջանքերը. ՊեսկովՁորաղբյուրում բախվել են «Mercedes GLS 450»-ը, «JAC»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՈւղևորը փորձել է բացել ինքնաթիռի դուռը 6000 մետր բարձրության վրա և մի քանի ժամ անց մահացել էԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԻրանի միջուկային արդյունաբերության դեմ պատժամիջոցներն ու հարձակումները չեն կասեցրել երկրի առաջընթացը․ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՍտամբուլում մասնակի փլուզված տունը որոշել են քանդել․ մահացածներ կանԱլինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումՄարիաննա Ղահրամանյանի հետ հանդիպմանը ԵԽ պաշտոնյան ողջունել է «Ուժեղ Հայաստան»-ի օրենսդրական նախաձեռնությունըԴատարանը կալանավորել է պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձանցՏիգրանաշենը, ռազմավարական նշանակության մեր հայրենիքի անբաժան մասն է, այն Հայաստանի Հանրապետությունն էԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդիի հետ Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Հայաստանի ընտրանին 108-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Երևանում ներկայացվեց EGGER Decorative Collection 26+ նոր հավաքածունՄիջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը. Տոկաև Հայաստանում ադրբեջանցու կողմից իրականացրած հանցագործությունը իշխանությունները ներկայացնում են որպես սովորական հանցագործություն․ Իրինա Յոլյան2-ամյա աղջկա ստամոքսից 250 մագնիս են հանել«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին, որպեսզի այն կարողանա շարունակել իր պատմական և հոգևոր առաքելությունը. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ Սա էդպես էլ չընկալեց պետության ղեկավար լինելու էությունն ու դերակատարության իմաստը․ Աննա ԿոստանյանԿարե՛ք Ռուսաստանի բերանը. Զելենսկիի պատասխանը` Ռուբիոյին Ուսուցիչների ատեստավորման գործընթացները բացասաբար են ազդել կրթության որակի վրա. Ատոմ ՄխիթարյանԱրթուր Ալեքսանյանը բաց կթողնի Ղազախստանում կայանալիք Աշխարհի առաջնությունը Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է կարողանանք վերաիմաստավորել. Արմեն ՄանվելյանԿկարգավորվեն ՀՀ և ՂՀ քաղաքացիների փոխադարձ այցելությունների, մուտքի, ելքի, տարանցման և ժամանակավոր գտնվելու հետ կապված հարցերը Հայկական ապրանքները եվրոպական շուկայի համար այդքան էլ մրցունակ չեն. Հրայր ԿամենդատյանԵվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Վրաստանի վարչապետի նկատմամբ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը դատապարտում է հանրային գործիչ Արթուր Դանիելյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումըԳորիսում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև տեխնիկական հանդիպում Փաշինյանի զիջումների շղթան պետք է կտրել․ Տիգրան ԱբրահամյանՊատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհԱնապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ Անհայտ կորածների հարցը Ադրբեջանի ու ՀՀ-ի խաղաղության գործընթացի մասն է. Չավուշօղլու Իսրայելը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում Բրիտանիայի հյուպատոսության փակման մասին Ձևավորվող իրավիճակը կոկորդում մնացած ոսկոր է արտատարածաշրջանային խաղացողների համար. Զախարովա Հայաստանը ԵԽ-ի հետ սերիալների արտադրության նոր կանոնների է անցնում. կոնվենցիա կստորագրվի Ռոսպոտրեբնադզորը հերքել է Իրկուտսկում ժանտախտով վարակման նոր դեպքը ՄՕԿ-ը հաստատել է Ստամբուլի թեկնածությունը 2036 թվականի ամառային Օլիմպիական խաղերը հյուրընկալելու համար Մենք պահանջում ենք կառավարությունից լուծել զոհված զինծառայողների ընտանիքների խնդիրները և ապահովել նրանց անհրաժեշտ աջակցությունը․ Նարեկ ԿարապետյանՖրանսիայում դպրոցականների ցույցերի հասցրած վնասը գնահատվել է մոտ 30 մլն եվրո Նարեկ Կարապետյանը առաջարկեց զոհվածների մասունքների լրացուցիչ ԴՆԹ անալիզ անել Վարկերի հետ կապված փոփոխություններ կլինենՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակը ` Հայաստանում Ուսուցչուհու մասնակցությամբ բռնության աղմկահարույց դեպք․ տեսչականը վարույթ է նախաձեռնել Արտահանման շուկաների դիվերսիֆիկացումը ՀՀ կառավարության առանցքային առաջնահերթություններից է. Կոստանյան