Կինը ծննդատնից նորածին երեխա է գողացել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԲելգորոդի ծննդատներից մեկում նորածին աղջնակի էր անհետացել։ Փոքրիկը հայտնաբերվել է Կուրսկի շրջանում։
Ինչպես պարզվել է, փոքրիկին ծննդատնից գողացել է 23-ամյա Եկատերինան։ Նա նույնպես նույն ծննդատանը երեխա էր ունեցել, սակայն երեխան վաղահաս էր ծնվել ու մահացել, ինչից հետո նա թողել էր որդուն ծննդատանն ու ուրիշի դստերը գողանալով՝ փախուստի էր դիմել։
«Ասում է՝ ինքն էլ չի հասկացել, թե ինչպես է նման բան տեղի ունեցել։ Զանգահարել է ծնողներին, ասել, որ իրեն դուրս են գրել, իսկ տանը խոստովանել է, թե ինչ է արել»,- ասել են ոստիկանները։
Նշվում է, որ աղջիկը եւս վաղաժամ էր ծնվել եւ հիվանդանոցում էր, իսկ նրա մայրը դուրս էր գրվել։ Աղջկա ընտանիքը բարեկեցիկ պայմաններում է ապրում, բացառվում է այն փաստը, որ նրանք երեխային վաճառեին։
Պատրաստեց Past.am-ը:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



