Հայ երիտասարդը Ռուսաստանում սպանել է 14-ամյա աղջկան. նոր մանրամասներ (լուսանկարներ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՌԴ Կիսլովոդսկ քաղաքում ձերբակալել են 19 հայ երիտասարդ Արտյոմ Հակոբյանին, նա մեղադրվում է 14-ամյա աղջկա սպանության մեջ։ 14-ամյա Ալեքսանդրայի մարմինը հայտնաբերվել էր մարտի 5-ին, աղջկան քարերով այնքան էին ծեծել, մինչեւ մահացել էր։ Աղջկա մարմինը հայտնաբերելուց հետո Արտյոմ Հակոբյանը սոցկայքում նամակ էր գրել, որում խոստովանել էր, որ անպատասխան սիրո համար սպանություն է գործել, ապա հրաժեշտ էր տվել բոլորին ու ասել, որ պատրաստվում է ինքնասպան լինել։
«Ողջ այդ ընթացքում ոստիկանները փնտրում էին Հակոբյանին։ Նա հատուկ էր ինքնասպանության մասին լուրեր տարածել, հետո անհետացել, որպեսզի ոստիկաններին շեղի։ Նրան թվում էր, թե այդպես բոլորին կթվա, որ մահացել է։ Գուցե հենց այդ համոզմունքն էր նրան ստիպել տուն վերադառնալ, ինչից հետո նրան գտել ու ձերբակալել ենք»,- ասել են ոստիկանությունում։
Նշենք, որ 14-ամյա Ալեքսանդրան մարտի 2-ին տնից դուրս էր եկել ու չէր վերադարձել։ Ամսի 5-ին հայտնաբերվել էր նրա դին։ Սպանության գլխավոր կասկածյալը հենց սկզբից Արտյոմ Հակոբյանն էր, ով սիրահարված էր աղջկան, սակայն նա անպատասխան էր թողել տղայի սերը։
Պատրաստեց Past.am-ը:




















































