Երևան, 09.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Իմ նախկին ամուսինը գտել է իր երկրորդ կեսին. ուրախ եմ շատ... իսկ ինչո՞ւ ես չկարողացա...». Գայանե Ասլամազյանը կյանքում դժվարին օրերի մասին

ԼԱՅՖ
Նա այն դերասանուհին է, ով չի վախենում փորձել ու սովորել նորը: 16 տարեկանում նա սիրահարվեց հեռուստատեսությանը և սկիզբ դրեց իրենց երկարատև սիրավեպին: Հանդիսատեսը նույնպես չկարողացավ անտարբեր մնալ նրա հմայքի ու գեղեցկության նկատմամբ` նվիրելով նրան իր մեծ սերը:
 
 
Ձեզ ենք ներկայացնում դերասանուհի, հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանի անձնական ու ստեղծագործական կյանքի որոշ մանրամասներ, որոնք մինչ օրս գուցե չենք իմացել:
 
 
Գեղեցիկ արտաքին, հմայք, որը, թերևս, ոչ բոլորին է տրվում, խելացի ու խորաթափանց կին, ով, չնայած իր երիտասարդ տարիքին, միշտ ժպիտով ու կշռադատված է խնդիրներից դուրս գալիս:
 
Գաղտնիք չէ, որ դերասանուհին ամուսնալուծված է ու ունի որդի, ով նրա կյանքի, թերևս, ամենամեծ ձեռքբերումն է:
 
«Տարիների ընթացքում շատ բան է փոխվել, ցավոք սրտի, ես մեծացել եմ ամուսնալուծված ընտանիքում և այնպես է ստացվել, որ տարիներ անց ես ինքս հայտնվեցի այդ վիճակում: Այն բարդություններն ու հասարակության կողմից այդ բարդույթի ընկալման հետևանքները շատ ծանր են եղել: Ընտանիքը շատ բարդ երևույթ է և այնպես չէ, որ պետք է ամեն ինչ լավ ու հարթ ընթանա, պետք է սովորել բարդությունները հաղթահարել»,- խոստովանել է նա:
 
 
Դերասանուհին իր հարցազրույցներում բազմիցս նշել է, որ իր համար երբեք խնդիր չի եղել ամուսնալուծված կին լինելը, ավելին, համոզված է, որ դա իր կյանքի ամենաճիշտ որոշումներից է եղել:
 
«Ես հստակ կարող եմ ասել, որ արել եմ ամեն ինչ հետագայում մեր լավ լինելու համար, միանշանակ, մեր կայացրած որոշումը ճիշտ էր, որովհետև անառողջ մթնոլորտում մեծացած երեխան հետագայում արդեն հիվանդ հասարակության ստեղծման պատճառ կարող է հանդիսանալ: Ուզում եմ ասել, որ իմ նախկին ամուսինը գտել է իր երկրորդ կեսին, ունի շատ գեղեցիկ ընտանիք, երկու հրաշք երեխաներ և ես ուրախանում եմ, որ երկուսից մեկը գոնե կարողացավ ստեղծել այն, ինչին մենք ձգտում էինք երկուսով»,- ասում է նա:
 
 
 
Իմաստուն կին, ով երբեք չի մտածել, թե ինչու ինքը չի կարողացել:
 
«Իմ կյանքն ավելի դժվար է եղել, քանի որ ես կին եմ: Կանանց ընդհանրապես ավելի դժվար են ընդունում և ավելի դժվար ներում յուրաքանչյուր քայլ, անգամ եթե դու ճիշտ ես, միևնույնն է, մեր հասարակությունը տղամարդկանց ներում է միանգամից»:
 
Հաղորդավարուհին ունի որդի, ով արդեն 16 տարեկան է:
 
«Ես հպարտ եմ, որ իմ տանն ունեմ նման երիտասարդ, ով բավականին խելացի և իմաստուն է: Մենք իսկապես ընկերներ ենք, ովքեր շատ հաճախ զրույցներ են ունենում: Այսօր հպարտությամբ կարող եմ ասել, որ իսկական հայ եմ դաստիարակել: Կյանքն իսկապես ինձ համար անիմաստ կլիներ, եթե չլիներ տղաս և այն, ինչ կատարվել է իմ կյանքում: Իմ կյանքի ամենամեծ ձեռքբերումը հենց տղաս է»,- ասում է դերասանուհին:
 
 

“Գեղարվեստական ֆիլմում եւ թատրոնում հանդես գալու առաջարկ ունեմ”. Գայանե Ասլամազյան

Գայանե Ասլամազյանը որդու հետ

Գայանե Ասլամազյանը

“Ինքնասիրահարված չեմ”. Գայանե Ասլամազյան

Պատրաստեց Past.am-ը:

 

Անապահովության նպաստի հաշվարկը փոխվել է․ որքան կստանա 4 հոգանոց ընտանիքը«А куда он денется?». Կարապետյանը՝ Փաշինյանի՝ ատոմակայանի հարցով ՌԴ առաջարկն ընտրելու մասինԱԺ-ում Փաշինյանին ստիպեցինք ադրբեջանցի զինվորին չհանձնել. Սամվել ԿարապետյանԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՆոր դարաշրջան կուսակցությունն Եղեգնաձոր քաղաքում էԲանակը, ցավոք, դադարել է լինել ուժի և հաղթանակի խորհրդանիշ. Ավետիք ՉալաբյանԳյուղմթերք արտադրողները հնարավոր է չկարողանան մարել իրենց վարկային պարտավորությունները. Հրայր ԿամենդատյանԱրամ Վարդևանյանը բարձր է գնահատել ՀՀ-Իտալիա համագործակցությունն ու զարգացող հարաբերություններըՆախկին խորհրդային մարմնամարզիկ Արթուր Հակոբյանը ցմահ որակազրկվել է ԱՄՆ-ում Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը Եվրոպայում ռուսների «որս» է հայտարարված. Մեդվեդև ՀՀ-ի համար ԵՄ ժամանակավոր առևտրային արտոնություններն ուժի մեջ կմտնեն վաղվանից ՀԱՊԿ գծով Ռուսաստանի հարցմամբ ձերբակալված ուկրաինուհին կարողացել է լքել Ղազախստանը Իրանը հարված է հասցրել Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Պենտագոնի ղեկավարը հաստատել է, որ զինծառայողի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերով Փեզեշքիանն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Իրանի մասնակցությամբ Զելենսկին խոսել է Կիևի էներգետիկ խնդիրների մասին Պայթյուն Հունաստանի նավթավերամշակման գործարանում, կան տուժածներ Ռուբինյանը կարևորել է ԵՄ դիտորդական առաքելության հետագա զարգացումը Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման հետևանքները կզգանք, երբ այն ազդի գազի գնի վրա. Արմեն ՄանվելյանԹրամփը SpaceX-ի պարտատոմսեր է գնել՝ հուշագրի ստորագրումից երկու օր առաջ Հանքարդյունաբերության ապագան՝ տեխնոլոգիաների և մարդկանց միասնությունն էՊուտինը, Ալիևը և Փեզեշքիանը եռակողմ հանդիպում են ունեցել Ամիօ բանկը՝ «Յուվենտուսի» երրորդ ակադեմիայի և «Բոսկո Վելթաուն» նախագծի զարգացման գործընկերՍաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Ճապոնիան կօգնեն Հարավարևելյան Ասիայի երկրներին նավթի պաշարներ կուտակել Ընդդիմադիր ուժերին սատարելու համար մարդկանց հալածում են. Մենուա ՍողոմոնյանԻՀՊԿ-ն հերքել է Հորմուզի նեղուցով անցնող նավթի ծավալների վերաբերյալ ԱՄՆ-ի պնդումները Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել էՈղջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» ԱՄՆ-ն թույլ չի տա հակամարտություն Թուրքիայի ու Հունաստանի միջև Ֆասթ Բանկի աջակցությամբ բարեգործական համերգ է տեղի ունեցելԱշակերտուհուն հարվածած ուսուցչուհու նկատմամբ կիրառվել է տնային կալանք ԱՊՀ երկրների ղեկավարները գագաթնաժողովի արդյունքներով համատեղ հայտարարություն են ընդունել ՀՀ ֆուտզալի հավաքականը նախապատրաստվում է Աշխարհի առաջնությանը «Ոսկե ժամ»․ IDBank-ը բացատրում է՝ ինչպես ճիշտ վարվել զեղծարարների հարձակումից հետո Ինչպիսի եղանակ է սպասվում հոկտեմբերի 9-14-ը Մենք ունենք պատմական հայրենիք, որի մասին միշտ հիշելու և մտածելու ենք. Ցոլակ ԱկոպյանԿիպրոսի երկու համայնքների ղեկավարները կհանդիպեն հոկտեմբերի 13-ին ՍԴ-ն մերժել է կառավարության ծրագրի և Կաթողիկոսի հեռացման դրույթի դեմ ընդդիմության դիմումը Իտալիայի գինեգործարանից գողացել են 30,000 շիշ գինի՝ 5 միլիոն եվրո արժողությամբ Նելլի Քոչարյանը BACEE-ի համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի միջազգային հարաբերությունների զարգացման տեսլականըՄոլդովայի հնարավոր միավորումը Ռումինիայի հետ կօգներ ապահովել մոլդովացիների անվտանգությունը. Սանդու Մեկնարկել է BACEE միջազգային համաժողովը․ գլխավոր հովանավորը Կոնվերս Բանկն էԻրանը չի հրաժարվի ԱՄՆ-ի հետ երկխոսությունից՝ չնայած նրանց հարձակումներին. Փեզեշքիան Ժանտախտի վտանգը ցնցում է Ռուսաստանը․ առեղծվածային մահ, աղմկահարույց մանրամասներ Դուբլ՝ 8 րոպեում․ Նեյմարը փրկել է «Սանտոս»-ին պարտությունից Հորմուզի նեղուցում լցանավեր են պայթել. Fars Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը և «Նարեկացի» հայագիտական ինստիտուտը կհամագործակցեն Հույս ունեմ, որ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի իրականացնել այս պատվավոր առաքելությունը. Լուկաշենկո Կեսօրից հետո առանձին շրջաններում կանձրևի. եղանակի տեսություն