Երևան, 21.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սնահավատությո՞ւն, թե՞ ներշնչանք

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Ինչպես գիտեք, երբ 13 թիվը համընկնում է ուրբաթ օրվա հետ, ասում են, որ դա վատ նշան է, նույնիսկ այդ օրը անվանում են Սև: Բայց թե ինչու, շատ քչերը կարող են պատասխանել: Մարդիկ կարծում էին, որ այդ օրը չարքերը ազատ են արձակվում և վնաս պատճառում շրջապատին: Միգուցե դա միայն սնահավտություն է, բայց ոչինչ առանց պատճառի չի լինում: Բերեմ մի քանի օրինակ.

Խորհրդավոր ընթրիքի ժամանակ սեղանի շուրջ նստած էին 13 հոգի, եվ 13-րդը Հուդան էր, իսկ ուրբաթ օրը խաչեցին Հիսուսին:

Գերմանիայում կա լեգենդ, որում խոսվում է 13 աստվածների գալստի մասին, որոնցից 13-րդը` Լոկին, կռվի աստվածն էր և անհանգստություն և խռովություն բերեց երկրին:

Ֆրանսիայում 1300-ական թվականների այդ նշումներով օրը կրակի են մատնվել մի խումբ ասպետներ՝ իրենց ընկերոջ դավաճանության պատճառով:

Այս ամենը հաշվի առնելով` մեծ տարածում գտավ այդ սնահավատությունը, որի պատճառով մարդիկ նույնիսկ տներից այդ օրը դուրս չէին գալիս: Որպեսզի ժողովրդին բացատրվի, որ կարիք չկա վախենալու, 18-րդ դարում անգլիացիները մի նավ ստեղծեցին, որի անունը կնքվեց «ՈՒրբաթ» և հենց ուրբաթ օրն էլ դուրս եկավ ծով: Բայց այդ նավը իր անձնակազմի հետ որոշ ժամանակ անց անհետ կորած հայտարարվեց:

Իսկ ինչո՞վ է պայմանավորված սև կատուների հանդեպ ունեցած մեր առանձնակի վերաբերմունքը. սնահավատությու՞ն, թե՞ ներշնչանք:

Իմ հետազոտությունը ցույց տվեց, որ մեր նույն կուրսում սովորողներից Էմման, Լիլիանան, Գագիկը, Սամվելը, Սիրարփին, Վովան, Սուսիկն ու Ստելլան չեն հավատում 13 ու 666 թվերի առեղծվածներին: Սև կատվի հանդեպ միայն Լիանան բացասական վերամերմունք ունի, իսկ քննության օրերին բարձր ստացողները ձեռքները դնում են բոլորի գլխներին:
Թվերի մոգական ուժին վստահող ու սեւ կատվի վտանգավորությանը հավատացողնե՞րն են արդարացի, թե՞ նշանակություն չտվողները: Պատկերացնելու համար եկեք վերցնենք մի օրինակ, որը, իհարկե, ոչ մեր հերոսներով իրականացրել են ռուս հոգեբանները: Նույն սեւ կատուն անցնում է եւ՛ Լիանայի, եւ՛ Ստելլայի կողքով: Լիանան հավատում է, որ իր օրը վատ է դասավորվելու, իսկ Ստելլան նույնիսկ չնկատեց կատվին: Ի՞նչ է հետո լինում. հոգեբանների դիտարկումները ցույց են տալիս, որ Լիանայի կարգավիճակում եղածներն իրականում տեսնում են իրենց սպասելիքների իրականացումը: Նրանք, ովքեր անտարբեր անցան սեւ կատվի կողքով, ամբողջ օրվա ընթացքում չունեցան եւ ոչ մի արտառոց միջադեպ:

Այսպիսով եկեք հասկանանք՝ մարդի՞կ են դառնում իրենց ներշնչանքի ու սնահավատության զոհը, թե՞ սեւ կատուներն են ընտրություն կատարում մարդկանց միջեւ:
Հավատո՞ւմ եք, որ մտքերը նյութական են։ Ինչու՞ են որոշները հասնում բարձրակետին, իսկ մյուսները՝ ոչ։ Ի՞նչ պետք է անել, որպեսզի գաղափարը նյութականացվի։ «Գաղտնիքը» ֆիլմն ամբողջությամբ մտքերի և դրանց «օգտագործման» մասին է: Մի բան, որ անվանում ենք ներշնչանք: Բայց եկեք մեզ նայենք այլ տեսանկյունից. սկզբից մարդն ինչ-որ բան մտածում է, հետո այն հայտնվում է։ Նայենք շուրջներս. էլեկտրական լամպեր, սարքեր, կենցաղային իրեր։ Այդ գաղափարների համար մարդկանց մի ժամանակ այրում էին խարույկի վրա։ Հիմա պատկերացրեք. այն, ինչն ստեղծվել է, մի ժամանակ պարզապես գաղափար էր: Իսկ ինչ է գաղափարը, եթե ոչ այն, ինչն ամեն օր հետապնդում է մեզ. միտք, հորինված մի բան, որի տերը միայն մենք ենք:

Արուս Տիգրանյան

Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչելԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանԵրևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Բեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՏղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներինՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԴե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ Եվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանCNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին Զուգարանում նորածին երեխա են գտելՍեպտեմբերի 23-ից 25-ը Սին կայցելի ԱՄՆ Հորմուզի նեղուցով լցանավերի տեղաշարժը կրճատվել է ավելի քան կիսով չափ․ Reuters Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա ՆԱՏՕ-ն մնում է առճակшտման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Կայծակը հարվածել է չորս երեխաների հորըՊատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՄեսսիի պատմական տուգանայինն ու 930-րդ գոլը. «Ինտեր Մայամի»-ն ոչ-ոքի խաղաց Երկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից Շնորհավոր բոլորիս Անկախության տոնը, Աստված զորավիգ մեր սուրբ հայրենիքին, մեր անկախ պետությանը, և մեր արարող ժողովրդին. Ավետիք ՉալաբյանԻտալիան կարող է դպրոցներում արգելել նիկաբներ ու բուրկաներ կրելը Հայաստանի զուգահեռ իրականությունների «անկախությունը». Աննա ԿոստանյանՎլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության օրվա առիթով Մենք պարտավոր ենք շարունակել պայքարը՝ հանուն հզոր, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի. Էդմոն ՄարուքյանՎարչապետն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին Մենք կարող ենք տարբեր կերպ մտածել, վիճել, չհամաձայնել միմյանց հետ, բայց մեր Հայրենիքը մեկն է. և մեր ժողովուրդն անբաժանելի է. Վահե Դարբինյան Ուկրաինան հարվածներ է հասցրել Ուֆայի նավթավերամշակման գործարանի վրա Իրանի հետ hակամարտությունում ժամանակն աշխատում է ամերիկյան կողմի օգտին. ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ռուսաստանում ընտրություններն ավարտվեցին․ հիմա ի՞նչ կլինի ռուբլու հետԿրեմլը հույս ունի վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Անկախության նկատմամբ արտաքին ոտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները. Սամվել Կարապետյան Երևանում այսօր երթևեկության սահմանափակումներ կլինեն Մաղթում ենք խաղաղ կյանք և բարգավաճում․ ՀՀժում ՌԴ դեսպանությունը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվՇնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. ՀՀ-ում ԵՄ առաքելություն Ողբերգական դեպք՝ Տավուշի մարզում. «Իջևան» ԲԿ-ում մահացած պտուղ է ծնվելGoogle-ն իր գլխավոր էջը զարդարել է հայկական եռագույնով Փաշինյանը պետք է հասկանա՝ Հայաստանի անկախության հռչակումն Ալիևի հետ քննարկման ենթակա չէ. Ուժեղ ՀայաստանԱյսպես կոչված Պետդումայի ընտրությունները նշանավորվեցին որպես ևս մեկ խոշոր հետընթաց ռուսական ժողովրդավարության համար. Կալլաս Երևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnր Քիմ Քարդաշյանին հոսպիտալացրել են հոր մահվան պատճառ դարձած հիվանդությամբ MIXIT-ի գործադիր տնօրենը տնային կալանքի տակ է. ինչի՞ մեջ է նա կասկածվումԱնկիրթ և ոչ տառաճանաչ հասարակությանը շատ հեշտ է խաբելը. Ցոլակ ԱկոպյանՀորմուզի նեղուցով նավերի տարանցումը հանգստյան օրերին կրճատվել է երեք անգամ. Reuters «Հայաքվեն» շնորհավորում է բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առիթով