Գավառում դանակահարել են 34-ամյա տղամարդու
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում մարտի 8-ին` ժամը 22.20-ին, հաղորդում է ստացվել, որ «գլխի գագաթային հատվածի կտրած վերքեր, ձախ բազկի դրսային մակերեսի կտրած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1982թ. ծնված Սահակ Ա.-ն: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նրան վիճաբանության ժամանակ դանակահարել է 1979թ. ծնված Վիլյամ Ե.-ն:
Վիլյամ Ե.-ն ներկայացրել է դանակը: Նշանակվել է փորձաքննություն: Քննությունը շարունակվում է:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



