Աշոտյանը՝ խոշոր խաղացող
ՔԱՂԱՔԱԿԱՆԱսում են, որ ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանը ամբողջ եռանդով լծվել է նոր գործին. նախարարական կարգապահությամբ առավոտից երեկո աշխատում է ՀՀԿ կենտրոնական գրասենյակում:
Սերժ Սարգսյանը հենց նրան վստահել է ՀՀԿ ներսում քաղաքական հարցերի բավականին լայն շրջանակ: Այսինքն՝ Աշոտյանը բավականին լուրջ խաղացող է դարձել կուսակցությունում:
Աշոտյանի ներկայությունը այնտեղ աշխուժություն է առաջացրել: Ականատեսների պնդմամբ՝ օրվա ընթացքում բազմաթիվ այցելուներ ունի՝ պատգամավորներ, լրագրողներ, և այլն:
Մեր տեղեկություններով՝ նա աշխատում է ՀՀԿ նոր նախաձեռնությունների փաթեթի վրա՝ փորձելով նոր շունչ մտցնել հանրապետականների աշխատաոճի մեջ:
Տեսնենք, թե ինչքան կտևի իր այս էնտուզիազմը և արդյո՞ք նրա փխրուն ուսերը ի զորու կլինեն կրելու այս ծանր բեռը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



