ՀՅԴ-ի նոր պորտֆելը. Արա Նռանյանը՝ ՎՊ նախագահի տեղակալ
ՔԱՂԱՔԱԿԱՆՔիչ առաջ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով դաշնակցական Արա Նռանյանին նշանակել է Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ:
Բավականին երկար ժամանակ քննարկվում էր, թե ով է փոխարինելու էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար նշանակված Լեւոն Յոլյանին: Նշվում էին ամենահավանական ու ամենաանհավանական վարկածները: Պարզվում է, սակայն, որ ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի շրջանակներում պայմանավորվածությունների արդյունքում հնարավոր վերադասավորումները դեռ չեն ավարտվել: ԱԺ նախկին պատգամավորի՝ Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալի պաշտոնին նշանակվելու արդյունքում դաշնակցականները իրենց մարդը, յուրայինը կունենան այնպիսի վերահսկող կառույցում, ինչպիսին ՎՊ-ն է:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



