Երևանում տեղի կունենա ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի արտագնա նիստը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ ԱԺ «Ոսկեզօծ» դահլիճում մարտի 11-ին տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) խորհրդի արտագնա նիստը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, նիստից հետո ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի նախագահ Սերգեյ Նարիշկինը եւ ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հանդես կգան հայտարարությամբ:
ՀԱՊԿ ԽՎ կանոնադրության համաձայն, նիստի եւ դրա հետ կապված մյուս միջոցառումների աշխատանքային լեզուն ռուսերենն է:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



