Երևան, 05.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Վրաստան-Ադրբեջան գազային գործարքը դրական էր նաեւ Հայաստանի համար.«168 ժամ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«168 ժամ» թերթը գրում է. «Վրաստանի գազային խնդիրը կարելի է լուծված համարել` ի օգուտ ողջ տարածաշրջանի»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց Վրաստանի ԱԳ նախկին նախարար Իրակլի Մենագարիշվիլին` մեկնաբանելով Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ կայացած գազային համաձայնությունը: Հիշեցնենք, որ օրերս Թբիլիսիում Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն եւ Ադրբեջանի պետական նավթային ընկերության` SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլաեւը ստորագրեցին համաձայնագիր, որի համաձայն՝ Վրաստանն Ադրբեջանից հետագա տարիներին կստանա լրացուցիչ 500 միլիոն խորանարդ մետր գազ:

Ադրբեջանն ու Վրաստանը պայմանավորվել են ոչ միայն մատակարարվող գազի ծավալները մեծացնելու, այլեւ գինը նվազեցնելու մասին: Նշենք նաեւ, որ նախորդող մի քանի ամիսների ընթացքում վրացական կողմը բանակցություններ էր վարում թե՛ SOCAR-ի, թե «Գազպրոմի» հետ՝ պնդելով, որ գազի հավելյալ ծավալների կարիք ունի, եւ SOCAR-ը չի կարողանում այն ապահովել:

Մենագարիշվիլին դրական գնահատեց կնքված գործարքը՝ պնդելով, որ դա շատ ավելի լավ տարբերակ է, քան այն, ինչ քննարկվում էր «Գազպրոմի» հետ: Ի վերջո, նրա որակմամբ, Ռուսաստանը Վրաստանի համար վստահելի գործընկեր չէ, եւ բանակցությունները, շատ քաղաքական գործիչների համոզմամբ, դատապարտված էին անհաջողության:

«Թեեւ բանակցությունները շարունակվում են, հույս չունեմ, որ դրանք էապես օգնելու են Վրաստանին լուծել իր էներգետիկ խնդիրները: Կարծում եմ` այս բանակցություններն այլ խնդիր են լուծում Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ, ի դեպ, դրանց ընթացքը ցույց տվեց, որ կողմերի միջեւ լարվածության մակարդակը բարձր է: Վրաստանը ձգտում է անվտանգ հարեւանություն ունենալ, որին էլ, ըստ էության, ուղղված է համագործակցության այս փորձը: Կարծում եմ` Վրաստան-Ադրբեջան այս գործարքով խնդիրը մեծապես լուծվեց, կարելի է ասել, որ Վրաստանը գտավ իր համար օպտիմալ տարբերակը, սակարկեց Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ: Չի բացառվում, որ Ռուսաստանի հետ հետագա բանակցություններն այլեւս պարզապես արհեստական բնույթ կրեն, քանի որ Ադրբեջանն ապահովելու է Վրաստանին անհրաժեշտ գազի ողջ ծավալը»,- նշեց Մենագարիշվիլին:

Նրա համոզմամբ՝ սա դրական հանգամանք է նաեւ Հայաստանի համար, քանի որ Ռուսաստան-Վրաստան բանակցությունների ընթացքում գազային տարբեր սխեմաների մասին խոսակցություններ էին շրջանառվում մամուլում, որոնք եւ՛ Հայաստանին, եւ՛ Վրաստանին գուցե էլ ավելի մեծ կախվածության մեջ գցեին ռուսական էներգակիրներից: «Տեսակետներ կային, որ Ռուսաստանը փորձելու է փակել Իրանի հնարավորությունները: Ռուսական այս բոլոր հույսերը, ըստ էության, անհետացան»,- ասաց նախկին նախարարը: Իրակլի Մենագարիշվիլիի համոզմամբ՝ Հարավային Կովկասում Ռուսաստանի ամուր դիրքերի ֆոնին ծայրաստիճան կարեւոր է այդ դիրքերն էլ ավելի չամրացնելն ու ողջ տարածաշրջանը կաթվածահար վիճակի չհասցնելը: «Ռուսաստանի ներկայիս քաղաքականությունը տարբեր տարածաշրջաններում հենց այդպիսի որակներ ունի, ուստի պետք է խուսափել էլ ավելի մեծ կախվածությունից»,- ընդգծեց Մենագարիշվիլին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ինչ խմել շոգ եղանակին. խորհուրդներ մասնագետիցԻսրայելն առաջին անգամ Սլովենիայում մշտական դեսպան է նշանակելԻ՞նչ է փոխվում. Կառավարությունը երկարաձգում է արտահանման աջակցության ծրագիրը և ընդլայնում շահառու ապրանքների ցանկըՀայտնի է դարձել, թե երբ Սալահը կընտրի նոր ակումբՈ՞ւմ է այսօր ծառայում Հայաստանի Սահմանադրությունը. Էդմոն ՄարուքյանՀուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետինԵրևանում իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ-ի աշխատանքըԻսրայելին իրավունք է տրվել պահպանել «անվտանգության գոտի» Լիբանանում․ Նեթանյահու «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ՝ Արշակ Կարապետյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Սահմանադրության օրվա կապակցությամբ«DAF» բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել եկրաթե արգելապատնեշին ու կողաշրջվելՀուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին Թրամփը մեզ չի խնդրել դադարեցնել Լիբանանի թունելների վրա հարձшկումները․ Նեթանյահու Մակրոնը կայցելի Սիրիա Կաբո Վերդեի ազգային հավաքականի դարպասապահ Ժոզիմար Վոզինյան պատմական ռեկորդ է սահմանել բոլոր ժամանակների դարպասապահների շրջանում Հուլիսի 4-ի որոշումից հետո արդիական է հարցը՝ եթե Սահմանադրությունը չի կարողանում պաշտպանել այն դատարանը, որը ստեղծվել է այդ նպատակով, ապա ո՞վ է երաշխավորելու ՀՀ սահմանադրական կարգի պահպանությունը․ Սուրենյանց Ճիշտը մեր կողմից մանդատների վերցնելն է, որպեսզի ապահովվի այն ներկայությունը, որը վաղը կաջակցի փողոցային պայքարին. Նարեկ Կարապետյան Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ Ուկրաինան կանգնած է մասնատման uպառնալիքի առաջ. Պեսկով Հորմուզի նեղուցով Օմանի ափի երկայնքով նավագնացությունը կրճատվել է Երևանի քաղաքապետարանից մանրամասներ են հայտնել Վարդավառին նախատեսված միջոցառումների վերաբերյալ Պեսկովը չի բացառել Կիևի սադրանքները ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախաշեմին Հայաստանի Մ16 հավաքականը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը ՌԴ-ն և Իրանը հավետ կմնան գործընկերներ. ԻՀՊԿ Ես դեռ կարծում եմ, որ նա կլինի ԱԱ-2026-ի լավագույն ռմբարկուն․ Շիրեր Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ․ օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով Կիմ Չեն Ընը հետևել է «Կան Գոն» էuկադրային ակшնակրի uպառազինnւթյան փորձարկումներին Երևանի շենքերից մեկում աղջիկն անձնական խնդիրների պատճառով սպառնացել է վերջ տալ կյանքին Շիրակի մարզում «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել եկրաթե արգելապատնեշներին և կողաշրջվել Հրդեh՝ Նորապատ բնակավայրում․ hրշեջ-փրկարարները կանխել են hրդեհի տարածումը Նյու Յորքում hրաձգnւթյան հետևանքով ութ մարդ է տnւժել. NY Post Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` հուլիսի 5-ին Եվրոպան այսօր հազիվ թե ի վիճակի լինի կառուցողական գաղափարներ առաջարկել ուկրաինական կարգավորման վերաբերյալ․ Գալուզին Տարադրամի փոխարժեքները հուլիսի 5-ին Ադրբեջանում երկրաշարժ է եղել Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զnhերի թիվը հասել է 2,954-ի Վայոց ձորի մարզի Արփի գյուղում բшխվել են «ՎԱԶ 2107»-ը և «ԳԱԶ 53» բեռնատարը․ կա վիրավnր Եվրոպան էլեկտրաէներգիա է արտադրում օդում. արևային էներգիայի արտադրությունը դարձել է «հաջողություն»ԱՄՆ-ը կկարողանա շատ շուտով կազմակերպել դեպի Մարս մարդատար թռիչք. Թրամփ Հուլիսի 5-ը ՀՀ Սահմանադրության օրն է ԱՄՆ-ը և Իսրայելն ունեն ընդհանուր ճակատագիր. Նեթանյահու Գյումրի-Երևան ավտոճանապարհին բшխվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավnր Եղանակը Հայաստանում Իրավակարգի և ժողովրդի միջև օրգանական կապի բացակայությունն է պատճառը, որ ՀՀ-ն երկար ժամանակ չի ընկալվել որպես սեփական քաղաքացիների անվտանգությունը, ազատությունն ու բարեկեցությունն ապահովելու գործիք․ Փաշինյանի ուղերձը՝ Սահմանադրության օրվա առթիվ Շոգը վերադառնում է Ֆրանսիա․ հայտարարվել է նարնջագույն վտանգի ռեժիմ ԱԱ-2026. Ֆրանսիան հաղթանակ տարավ Պարագվայի նկատմամբ՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ ԵԱ Երեւանում․ Հայաստանի Մ16 հավաքականի հաղթական մեկնարկը Հրդեհ է բռնկվել Ստավրոպոլի ներկերի պահեստում «Համահայկական ճակատ» շարժման տեղեկատվական կենտրոնի հաղորդագրությունըՀնդկաստանը Պակիստանի ավելի քան 20 քաղաքացու ներառել է ահաբեկիչների ցուցակում Թրամփը պնդում է, որ Նեթանյահուն «գիտի, թե ով է բոսը»