ՀՀԿ-ում «խցանում» Է՝ ապագա համամասնական ցուցակի առումով.«Հրապարակ»
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Պարզվում Է՝ առանց այն էլ ՀՀԿ փիառով զբաղվող հեռուստաընկերությունների կողքին «զտարյուն» ՀՀԿ-ական «Արարատի» ստեղծումը և «Օպոնենտ» հաղորդման հեռարձակումը, որտեղ ՀՀԿ կարկառուններն իրենց մտքի մարգարիտներն են շաղ տալիս, խիստ «հեռանկարային» նպատակներ է հետապնդում, քանի որ ՀՀԿ-ում արդեն իսկ «խցանում» Է՝ ապագա համամասնական ցուցակի առումով։ Այդ հաղորդումը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, ՀՀԿ համամասնական ցուցակը կազմելիս, ամերիկյան ոճով սկսելու Է փրայմերիզների շարք, որտեղ էլ, ըստ «ասելիքի», ընտրվելու են այն ՀՀԿ-ականները, որոնք զարդարելու-նորացնելու են ապագա պառլամենտը։ Մեր տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանն արդեն իսկ ուշիուշով հետևում Է իր կուսակիցների գիգանտ ելույթներին, ՀՀԿ «գիգանտներն» Էլ գիշերները չեն քնում, պարապում են «ասելիքի» վրա»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։



