Կարտոֆիլի օգտակար հատկությունների մասին
ԼԱՅՖLife.panorama.am-ը գրում է.
Կարտոֆիլը ոչ միայն համեղ է, այլ նաև այն կարելի է համատեղել ցանկացած սննդակարգի հետ: Կարտոֆիլը մեծ քանակությամբ B6 վիտամին է պարունակում, որն օգնում է նվազեցնել դեգեներացիոն հիվանդությունների հավանականությունը, ինչպես նաև, կանխարգելում է սրտի կաթվածը: Կարտոֆիլը հարուստ է նաև C վիտամինով, որը ամուր ատամներ և ոսկորներ ունենալու գրավականն է:

Այս վիտամինը կարևոր դերակատարում ունի մարսողական համակարգի լավ աշխատանքում, ինչպես նաև, արյունատար բջիջիների կազմավորման գործում: C վիտամինը նպաստում է վնասվածքների արագ ապաքինմանը, այն արտադրում է կոլագեն հորմոնը, որն օգնում է պահպանել մաշկի էլաստիկությունը և օգնում է հաղթահարել սթրեսը:

Կարտոֆիլը նաև մեծ քանակությամբ D վիտամին է պարունակում, որն անհրաժեշտ է դիմադրողական համակարգի լավ աշխատանքի համար: Այս վիտամինը կարևոր դերակատարում ունի մարդու տրամադրության ձևավորման հարցում, էներգիա է հաղորդում և օգնում է առողջ ոսկորներ, սիրտ, նյարդեր, մաշկ և ատամներ ունենալ: Իր բնական քաղցրության շնորհիվ` կարտոֆիլի պարունակած շաքարը դանդաղորեն տարածվում է արյան մեջ` այդ կերպ օգնելով հավասարակշռել շաքարի քանակությունն արյան բաղադրության մեջ:



