Աշխատասեր մարդկանց մոտ սրտի կաթվածի հավանականությունը 33%-ով ավելի բարձր է
ԼԱՅՖLife.panorama.am-ը գրում է.
ԱՄՆ-ում գիտնականների անցկացրած հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ կարճ աշխատանքային օրն ավելի արդյունավետ է ինչպես աշխատողի, այնպես էլ գործատուի համար: Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ գրասենյակում չափազանց շատ աշխատանքը վնասակար է սրտի համար:
2016 թվականի հունվարին The Lancet-ը հրապարակել է մի շարք վերլուծական նյութեր, որոնք մատնանշում են սրտանոթային հիվանդությունների և չափից շատ աշխատելու միջև կապը:
Պարզվել է, որ շաբաթական 55 ժամ աշխատող մարդու մոտ ինսուլտի հավանականությունը 33%-ով ավելի մեծ է, քան այն մարդկանց մոտ, ովքեր շաբաթվա ընթացքում աշխատում են 40 ժամ:
1
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
2
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
3
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
4
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



