Երևան, 28.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արցախի վարչապետն այցելել է Քարին տակ գյուղ և Շուշի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մարտի 9-ին մասնակցել է Քարին տակ գյուղի և Շուշի քաղաքի համայնքապետների մեկամյա գործունեության հաշվետվությունների ներկայացմանը: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Քարին տակի համայնքի  ղեկավար Մխիար Առուշանյանի ներկայացմամբ՝ վերջին տարիներին շոշափելի աշխատանք է կատարվել գյուղի ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ: Նրա խոսքով՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի և ԱՀ կառավարության համաֆինանսավորմամբ կառուցվել են համայնքային կենտրոնի և դպրոցի մարզադահլիճի շենքերը, ինչպես նաև անցկացվել է ջրագիծը: Առկա խնդիրներից համայնքի ղեկավարն առանձնացրել է ճանապարհների բարեկարգման և մանկապարտեզի շենքի կառուցման հարցերը:

Գործադիրի ղեկավարը շեշտադրել է, որ Քարին տակը գտնվում է կառավարության ուշադրության ներքո, և արդյունքում համայնքային խնդիրների հիմնական մասը լուծում է ստացել: «Մանկապարտեզի շենքի կառուցումը կմեկնարկի այս տարի, իսկ ճանապարհների բարեկարգման ուղղությամբ համապատասխան միջոցներ ձեռք կառնենք՝ համատեղ ուժերով այդ խնդիրը ևս կարգավորելու նպատակով: Մնում է դուք ավելի նախաձեռնող գտնվեք ձեր ինքնազբաղվածության աստիճանը և սեփական եկամուտների չափն ավելացնելու ուղղությամբ, քանի որ գլխավորապես դրանցից է կախված բնակիչների բարեկեցության մակադակը»,- ասել է Արայիկ Հարությունյանը՝ դիմելով ներկաներին:

Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանի տեղեկացմամբ՝ պետական և բարեգործական միջոցներով քաղաքում իրականացվել են մեծածավալ ծրագրեր, որոնք բարելավել են համայնքի ինչպես ենթակառուցվածքները, այնպես էլ քաղաքաշինական տեսքը: Սակայն, համայնքապետի խոսքով, ավերված հուշարձանների ու ենթակառուցվածքների թիվը մեծ է, և բերդաքաղաքի վերականգնման համար զգալի ներդրումների կարիք կա:

Անդրադառնալով քաղաքապետի և բնակիչների կողմից հնչեցված դիտարկումներին և հարցերին՝ վարչապետն իր խոսքում, մասնավորապես, ասել է. «Շուշին մեր պատմական հպարտությունն է, և մենք պարտավոր ենք ձեռք զարկել նրա վերականգնման և զարգացման պատասխանատու գործին: Նախորդ տարիներին զգալի աշխատանքներ են կատարվել այդ ուղղությամբ՝ պետական և բարեգործական միջոցներով: Բացի ենթակառուցվածքների վերականգնումից ու պետական որոշ կառույցներ Շուշի տեղափոխելուց, նախաձեռնել ենք նաև մշակութային և կրթական մի շարք հաստատությունների ստեղծումն ու տեղափոխումն այստե ղ, որոնք նոր շունչ և խթան են հաղորդել նրա զարգացման ընթացքին: Այնուհանդերձ, դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու, քանի որ այս փառավոր քաղաքի ցանկալի մակարդակի զարգացման համար մեծ գումարներ են պետք: Մեր տեսլականն է վերականգնել Շուշիի կրթական, մշակութային ու զբոսաշրջային վաղեմի փառքը, և շուտով այդ նպատակին ուղղված նոր նախաձեռնությունների ականատես կլինեք»:

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է իր մոտեցումները Շուշիում հիմնված կրթական հաստատությունների նպատակների և հեռանկարների վերաբերյալ՝ հավաստիացնելով, որ «Շուշիի տեխնոլոգիական համալսարանը» և «Եզնիկ Մոզիյան արհեստագործական ուսումնարան»-ը, որպես արդի պահանջներին և մեթոդներին համապատասխանող կրթօջախներ, իրենց կարևորագույն ներդրումն են ունենալու ոչ միայն Շուշիի, այլ նաև ողջ Արցախի հետագա զարգացման գործում:

Վարչապետը պատասխանել է քաղաքի կենսագործունեության տարբեր ոլորտների վերաբերող՝ բնակիչների հարցերին, ինչպես նաև տվել է կոնկրետ հանձնարարականներ՝ քննարկված որոշ խնդիրների լուծման ուղղությամբ:

 

Տարադրամի փոխարժեքները` այսօր Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Արմավիրի մարզի Թաիրով բնակավայրում հրդեհ է բռնկվել շինհրապարակում Սառը ծովի ջուրը մեծացնում է էներգիայի արտադրությունը. Թայվանցի գիտնականները ապացուցել են լողացող արևային էլեկտրակայանների առավելությունները Վթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանում Ուկրաինան հարվшծել է ՌԴ Կուբանի Սլավյանսկ քաղաքի նավթավերամշակման գործարանին Հրազդանում «Opel Astra»-ն բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրավոր Փամբակ գետում վերսկսվել են երեկ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները ԱՄՆ ուժերը գիշերը հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող 10 իրանական ռազմական օբյեկտների ԱՄՆ-ն որևէ նշանակություն չի տալիս իր ստանձնած պարտավորություններին․ Իրանի ԱԳՆ ԱՄՆ օդուժը հարվшծներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու պատճառով․ Թրամփ Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելուՀայտնի է՝ ե՞րբ ու որտե՞ղ տեղի կունենան Ռաիսա Մկրտչյանի հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններըՀունիսի 29-ին, 30-ին, հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելուՔաղաքացիական գերիներ են փոխանակել Ռուսաստանը և Ուկրաինան«Կախարդական տերևներ». Բժիշկները անվանել են սպանախից և կաղամբից ավելի առողջարար կանաչեղենAxios․ Թրամփը «Մեծ յոթնյակի» գագաթաժողովում հասկացրել է, որ կարող է հրաժարվել «Անքորիջի պայմանավորվածություններից»Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասելՖրանսիան պարտության մատնեց Նորվեգիային, Դեմբելեի հեթ-տրիկը, Սենեգալն ուժեղ էր ԻրաքիցՎաղը Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան 11 վագոն ցորեն կուղարկվիՎենեսուելայում փլատակների տակից փրկել են մի նորածնիԻսրայելական անօդաչու թռչող սարքը հարվածել է հարավային ԼիբանանինԴավթաշենում «Mazda»-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի․ վերջինս Վլադիմիր Գասպարյանի թոռն է6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Աֆղանստանում և ՊակիստանումԽոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ն անչափահասներ ենՋերմատնային տնտեսությունները կստանան արտոնյալ վարկեր՝ արտահանման խնդիրները հաղթահարելու համարԵրեկվա փակ հանդիպումից հատվածներ․ Նարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակելԴուք եղել եք, կաք և մնալու եք շրիշակից ցածր. Մարիաննա ՂահրամանյանՓրկարարներն ու ոստիկանները կանխել են քաղաքացու ինքնասպանությունը2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդների ժամկետները. ե՞րբ կհանգստանան դպրոցականներըԳլենդելի նոր ոստիկանապետը հայ էԵրևանում «Nissan»-ը վրաերթի է ենթարկել 13-ամյա հեծանվորդի, որն էլ տեղափոխվել է հիվանդանոցՄեկ տարի անց․ պայքարը Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ շարունակվում է․ Արմեն Հովասափյան Մերձավոր Արևելքում խաղաղությունը դեռևս հեռավոր նպատակ է. Արտակ ԶաքարյանԲժիշկը զգուշացրել է նարնջի ռիսկի մասինՋերմաստիճանը կհասնի 35-36 աստիճանի. Գագիկ Սուրենյան Չալաբյանի ձերբակալությունը նույն քաղաքական շղթայի հերթական օղակն է․ Մենուա ՍողոմոնյանԵրեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղելՌուսաստանը և Չինաստանը համատեղ ավիապարեկnւթյուն են իրականացրել Խաղաղ օվկիանոսում Մինաբում դպրոցին hասցված hարվածը տեղի է ունեցել ԱՄՆ հետախnւզության uխալների պատճառով․ Bloomberg Ռուսաստանին պետք է Եվրոպայի հետ փոխգործակցության նոր ձևաչափեր մշակի․ ՌԴ ԱԳՆ Իրանի ԶՈւ-ն պատրաստ է համագործակցել դատական մարմինների հետ՝ կազմակերպված կոռուպցիայի դեմ պայքարում․ «Խաթամ ալ-Անբիա» Փորձում են գլխատել ընդդիմադիր ամենակայացած կառույցներից մեկը. չի ստացվելու. Դավիթ ՍարգսյանՈ՞վ է եղել նախկինում Ռուբեն Ռուբինյանը, և ո՞րն է եղել նրա՝ Թուրքիայում լինելու նպատակը. Շիրազ ՄանուկյանԵրևանում 30-ամյա վարորդը «Nissan Sentra»-ով վրшերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով հատող 13-ամյա հեծանվորդին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց «Մի քանի լեզուների էր տիրապետում, խելոք ու լավ տղա էր». մահացած զինծառայողի մասինՄեծ վճռականությամբ՝ դեպի մեծ փոփոխություն.աննահանջ քայլերով՝ դեպի Ուժեղ Հայաստան. Նարեկ Կարապետյան19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքովԿապան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած Պեկինում թեթև ինքնաթիռի՝ բարձրահարկ շենքին բախվելnւ հետևանքով զnhվել է օդաչուն, ևս 13 հոգի վիրավnրվել է