Բակո Սահակյանը բավարար է գնահատել ԱԳՆ-ի 2015թ. գործունեությունը
ՔԱՂԱՔԱԿԱՆԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 9-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված Արտաքին գործերի նախարարության 2015թ. գործունեության արդյունքների ամփոփմանը եւ ընթացիկ խնդիրներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի ա շխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, զեկույցներով հանդես են եկել արտգործնախարար Կարեն Միրզոյանը, գերատեսչության տարբեր ստորաբաժանումների պատասխանատուներ:
Երկրի ղեկավարը բավարար է գնահատել Արտաքին գործերի նախարարության կողմից իրականացված աշխատանքը, կանգ առել մի շարք խնդիրների վրա, տվել համապատասխան հանձնարարականներ դրանց լուծման ուղղությամբ` նշելով, որ պետությունն այսուհետ էլ կանի հնարավորը գերատեսչության անձնակազմի աշխատանքային ու սոցիալական պայմանների բարելավման ուղղությամբ:



