Երևան, 20.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Լևոն Բարսեղյանը՝ Գյումրիի քաղաքապետ առաջադրվելու մասին

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Ասպարեզ» մամուլի ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը վստահեցնում է, որ առայժմ չի զբաղվում ակտիվ քաղաքականությամբ, թեև Գյումրիի ավագանու անդամ է: Խոսելով սեպտեմբերին Գյումրիում կայանալիք ՏԻՄ ընտրություններին հնարավոր մասնակցության մասին՝ նա Past.am-ի հեզ զրույցում նշեց, որ ընտրական նոր օրենսգրքով իշխանություններն այնպես են ուզում անել, որ ավագանու համար ընտրությունները լինեն համամասնական ընտրակարգով:

«Դա վատ բան չէ, վաղուց կարելի էր անել, սակայն սրտովս չէ, որ քաղաքապետի ընտրությունները լինելու են «երկու հարկանի», այսինքն՝ ավագանին է ընտրելու քաղաքապետ, այլ ոչ թե ուղիղ ժողովուրդը: Ուզում են սարքել Երևանի նման, կասկածում եմ, որ իշխանությունները կնահանջեն իրենց բռնած դիրքից: Եթե այդպես մնա, այնպես ինչպես նախագծում է, ավագանու անդամության թեկնածուների ցուցակ առաջադրել կկարողանան միայն կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները, իսկ քաղաքացիական նախաձեռնություններն ու անկուսակցականները կա´մ չեն մասնակցի, կա´մ դատապարտված են լինելու մտնել այս կամ այն կուսակցության կամ դաշինքի ցուցակի մեջ»,- մեկնաբանեց Բարսեղյանը՝ նշելով, որ կարելի էր հնարավորություն տալ նաև քաղաքացիական նախաձեռնություններին առաջադրել ցուցակ:

«Եթե բան չփոխվի, ապա շատ կասկածում եմ, որ կկարողանամ որևէ կուսակցության ցուցակում լինել»,- ընդգծեց մեր զրուցակիցը: Պատճառը, ըստ նրա, այն է, որ թեկնածուն այնպես թե այնպես նույնականացվում է կուսակցության կամ նրա գաղափարախոսության հետ, իսկ իշխանությունները ջանում են քաղաքի կառավարման գործից դուրս թողնել անկուսակցականներին:

Պատասխանելով մեր հարցին, թե նման պարագայում արդյոք ինքը մտադրություն չունի ստեղծել քաղաքական ուժ, Բարսեղյանը պատասխանեց. «Ես ո´չ դրա ժամանակն ունեմ, ո´չ էլ, դժբախտաբար, միջոցները, երկուսն էլ շատ կարևոր հանգամանքներ են: Իսկապես պետք է ամեն ինչ թողնել քաղաքական պայքարի մեջ մտնելու համար: 3-4 տարի առաջ,երբ նախաձեռնեցինք «Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնությունը, մեր շարքերում կուսակցականներ չկային, մեր գաղափարը տեղական ինքնակառավարման բարելավումն էր, իսկ հիմա իշխանությունը մեզ և քաղաքացիական այն նախաձեռնություններին, խմբերին զրկում է համանման հնարավորությունց՝ ստիպելով մտածել այդ երկընտրանքի մասին՝ լինե՞լ կուսակցության մեջ, ստեղծե՞լ կուսակցություն, թե՞ ընդհանրապես մնալ կողքից դիտորդի կարգավիճակում»:

«Ասպարեզ» մամուլի ակումբի ղեկավարը, ճիշտ է, առանձնապես հույս չունի, որ իշխանություններն այս հարցում կփոխեն իրենց դիրքորոշումը, սակայն մտադիր է առաջարկել, որպեսզի քաղաքացիական նախաձեռնությունները նույնպես կարողանան ցուցակ ներկայացնել:

Լիլիթ Լալայան

Ծառուկյանը առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել Ռուֆիին Վուչիչ․ Սերբիան պահուստներից դիզելային վառելիք կուղարկի շուկա՝ գները կայունացնելու համար Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները Ռյաբկով. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առաջիկա շաբաթներին նոր հանդիպում կանցկացնեն՝ երկկողմ հարաբերություններում «գրգռիչները» վերացնելու նպատակով Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում Մերձավոր Արևելքում ԱՄՆ դեսպանատները ամերիկացիներին հիշեցրել են լարված իրավիճակի մասին Մոսկվայում բենզինի վաճառքի նոր սահմանափակում է սահմանվել ChatGPT-ն մտնում է Հայաստանի պետական դպրոցներ․ ի՞նչ է փոխվելու РИА Новости․ Երևանում ՌԴ Պետդումայի ընտրությունների տեղամասի մոտ մեծ հերթ է գոյացել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է հութիների հարձակումները և կոչ արել ապահովել նավարկության ազատությունը Բաբ էլ-Մանդեբի նեղուցում Ծիծեռնակաբերդի խճուղում խոտածածկույթ է այրվել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում ՌԴ զինված ուժերը հարվածել են Կիևում «Ֆլամինգո» հրթիռների համակարգեր արտադրող ձեռնարկությանը Ֆիցո. Որոշ արևմտյան քաղաքական գործիչներ ցանկանում են հակամարտություն հրահրել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև Դանա Ուայթն արձագանքել է Ծառուկյանի՝ Ռուֆիի նկատմամբ տարած հաղթանակին Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է ՓաշինյանըԻսրայելի պաշտպանության բանակն ավելացրել է ներկայությունը Գազայում, Սիրիայում և Լիբանանում Ավելի քան 3,5 միլիոն ռուս առցանց քվեարկել է ընտրություններում Մեզ ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի Կյանքից հեռացել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը Արմավիրի մարզում՝ Արևաշատ գյուղում, հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մաhացել է Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում. ազգային թիմ է հրավիրվել նոր ֆուտբոլիստ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ հնարավոր է նաև կարկուտ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի վրա հութիների հարձակումից հետո նախազգուշացրել է լարվածության սրման հավանականության մասին Ամենամասշտաբային հարձակումը․ Ռուսաստանի երկնքում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Էդմեն Շահբազյանը հաղթանակ է տարել UFC 331 մրցաշարում և օկտագոնում ծածանել Հայաստանի դրոշը Գյումրիում ճակատ ճակատի բшխվել են «BMW»-ն և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավnր «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներիցՍեուլում հայտարարել են, որ ԿԺԴՀ-ն չնույնականացված шրկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Նոր Խարբերդի մանկատան դայակներից մեկը դաժան ծեծի է ենթարկել հաշմանդամություն ունեցող երեխայի․ մանրամասներ Սեպտեմբերի 21-24-ը Չինաստանի պատվիրակությունը կայցելի Հայաստան Արարատի մարզում բшխվել են 2 «ԳԱԶել» մակնիշի բեռնատար․ նրանցից մեկը, որը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով, կողաշրջվել է․ կան վիրավnրներ, կենդանիների մի մասը uատկել է Կյանքի համար լավագույն երկրների վարկանիշում Հայաստանը զբաղեցրել է 86-րդ տեղը Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը նավագնացության համար, քանի դեռ ԱՄՆ-ը չի ընդունել Թեհրանի փոխանցած պայմանները․ Ղալիբաֆ ՌԴ Պետդումայի ընտրությունների քվեարկությունը մեկնարկել է Հայաստանի երկու ընտրատեղամասում Տավուշի մարզում 20-ամյա վարորդը «Nissan Sentra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել երկաթե արգելապատնեշին, ապա՝ բետոնե պատնեշին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր «Բարսելոնան» արտագնա խաղում հաղթել է «Սևիլյային»՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը Կոտայքի մարզում բшխվել են «BMW»-ն, «Tesla»-ն, «Mitsubishi Chariot»-ը և «Mercedes»-ը․ կան վիրավnրներ Իսրայելը uպառնալիք է ներկայացնում ոչ միայն տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի համար. Ֆիդան Ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի հետևանքով Մոսկվայի մարզում պահեստային համալիր է բռնկվել Ռաֆինյայի բենեֆիսը շարունակվում է. Բարսելոնան արտագնա խաղում հաղթեց Սևիլյային՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկով Արման Ծառուկյանը նոկաուտի է ենթարկել Մաուրիսիո Ռուֆիին Որպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում Հայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրըԱՄՆ-ում լրագրությունը մեռած է՝ հայտարարել է Թրամփի խորհրդականըԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 20-ից 24-ը