Գեղեցիկ անակնկալ` քաղաքապետարանի աշխատակազմի կանանց ու աղջիկներին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր քաղաքապետարան աշխատանքի եկած բոլոր կանանց և աղջիկներին սպասում էր անակնկալների մի ամբողջ շարք:
Քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքի մուտքի մոտ նրանց նախ դիմավորել են Երևանի մնջախաղի թատրոնի դերասանները: Այնուհետև շենքի ներսում՝ գեղարվեստական լուծումներով ձևավորված նախասրահում, տոնին համահունչ տրամադրություն է ապահովել «Երգ-երգոց» հեռուստանախագծի երաժշտախումբը:
Երևանի քաղաքապետի անունից ծաղիկներ ու շնորհավորական բացիկներ ստացած կանանց ու աղջիկների անակնկալների շարքը շարունակվել է քաղաքապետարանի վարչական շենքի տոնական ձևավորված վերելակում, ուր նրանց ժպտադեմ երիտասարդները դիմավորել են վարդերով ու բեմականացված էտյուդներով:











Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



