Բանգլադեշում աղետի Է ենթարկվել Ան-26 բեռնատար ինքնաթիռը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԲանգլադեշի ոստիկանությունը չի հաստատել աղետի ենթարկված Ան-26 ինքնաթիռում ռուսաստանցիների գտնվելու վերաբերյալ տեղեկատվությունը: Այդ մասին, ՌԻԱ Նովոստիին հեռախոսով հայտնել Է Քոքս Բազար քաղաքի ոստիկանության ներկայացուցիչ Հաջի Մուհամադ Զեյդար ուլ Ալոմը:
«Բեռնատար ինքնաթիռն աղետի Է ենթարկվել: Ինքնաթիռում եղել Է չորս մարդ՝ օդաչուն, երկրորդ օդաչուն եւ անձնակազմի երկու անդամները: Երկուսը փրկվել են: Նրանցից մեկն ավելի ուշ մահացել Է: Եվս երկուսին որոնում են: Նրանք բոլորն Էլ Բանգլադեշի քաղաքացիներ են»,- ասել Է նա:
Ավելի վաղ bdnews24.com առցանց պորտալը հաղորդել Էր, որ Ան-26 բեռնատար ինքնաթիռն աղետի Է ենթարկվել Բանգլադեշի ափերի մոտ՝ Քոքս Բազար քաղաքի շրջանում:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



