Սևանա լճում հայտնաբերվել են անհետ կորած ձկնորսների դիերը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈստիկանության Գավառի բաժնում մարտի 4-ին հաղորդում է ստացվել, որ 1973թ. ծնված Անդրանիկ Վարդանյանը և 1993թ. ծնված Անդրանիկ Ավետիսյանը նավակով դուրս են եկել Սևանա լիճ և անհետ կորել: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, որոնողական աշխատանքների արդյունքում մարտի 6-ին` ժամը 10-ի սահմաններում, լճից հայտնաբերվել է Ա. Վարդանյանի դիակը, իսկ ժամը 14-ի սահմաններում՝ Ա. Ավետիսյանի դիակը:
Արտաքին զննությամբ դիակների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզի քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



