Այցելություն մշակույթի կին գործիչներին
ՎԻԴԵՈՀայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանի կազմակերպմամբ և Կոմպոզիտորների միության նախագահի մասնակցությամբ այսօր՝ մարտի 8-ին, շնորհավորանքների և ջերմ մաղթանքների արժանացան մշակույթի կին գործիչները: Նրանցից շատերին երիտասարդ սերունդը քիչ է ճանաչում, սակայն տարիներ շարունակ նրանք եղել են մեր մշակույթի, երաժշտության հիմքը, կրթելու դաստիարակել մի քանի սերունդ:
Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի աշխատակիցները և Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանն այցելեցին 101-ամյա երաժշտագետ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս, դոցենտ Աննա Բարսամյանին:
Այցելություն կազմակերպվեց նաև բազմաթիվ մանկական ստեղծագործությունների հեղինակ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս Գեղունի Չթչյանին, այնուհետև արվեստագիտության թեկնածու, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, երաժշտագետ Ալինա Փահլևանյանին:
ՀՀ պետական ֆիլհարմոնիայի և Կոմպոզիտորների միության այս նախաձեռնությունը նպատակ ունի մարտիության գեղեցիկ օրը երջանիկ ակնթարթներ հաղորդել մեր մշակույթի կին գործիչներին, պահել ուշադրության կենտրոնում և երախտիքի խոսք հղել նրանց՝ բարձրաճաշակ երաժշտության նշաձողը Հայաստանում բարձր պահելու համար:
Խոստանում ենք՝ նախագիծն ավանդական դարձնել և մեր շնորհակալությունն այս կերպ հասցնել իր հասցեատերերին:



