Հոգեբանները պարզել են կանանց դավաճանության պատճառը
ԼԱՅՖՄեծ Բրիտանիայի հետազոտողները որոշել են պարզել, թե ինչն է ստիպում կնոջը դավաճանել: Արդյոք գեղեցիկ սեռի ներկայացուցիչները իրենց զուգընկերոջ հետ դժբա՞խտ են զգում, թե դրան այլ պատճառներ կան:
Իր հարցերի պատասխանները Էրիկ Անդերսոնի խումբը որոշել է փնտրել 35-45 տարեկան 100 ամուսնացած կանանց տվյալներն ուսումնասիրելով: Նրանք այնպիսի սոցիալական ցանցի օգտատերեր են, որտեղ մարդիկ սիրենց սիրեկան կամ սիրուհի են փնտրում:
Գիտնականները եկել են եզրակացության, որ թույլ սեռի ներկայացուցիչները համացանցի միջոցով որոնում են կրքեր և սեքս, բայց բոլորովին էլ մտադիր չեն ամուսնալուծվել իրենց երկրորդ կեսից: Ի տարբերություն տղամարդկանց՝ հետազոտության բոլոր մասնակիցները ֆիզիկական հարաբերություններ չեն փնտրել, որքան կազմել է նրանց էմոցիոնալ բաղադրիչը: Մեծամասնությանը բավարար է եղել մեկ սիրեկանը:
Նոր տվյալները հերքում են այն տեսակետը, որ կանանց մեծամասնությունը սիրավեպեր է սկսում, քանի որ դժբախտ է իր ներկայիս հարաբերություններում:
Ժամանակի ընթացքում ոչ միայն ուժեղ, այլև թույլ սեռը կորցնում է հետաքրքրությունը իր մշտական զուգընկերոջ հետ սեքսի նկատմամբ: Այստեղից էլ ցանկություն է առաջանում այլ հարաբերություններ ունենալ:



