Սեյրան Օհանյանը տեղում լուծումներ է առաջարկել քաղաքացիների բարձրացրած հարցերին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունիսի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է նախապես ցուցակագրված քաղաքացիների հերթական խմբին:
Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների, զոհվածների հարազատների՝ նախարար Սեյրան Օհանյանին ուղղված դիմում-խնդրանքներն առավելապես վերաբերել են սոցիալ-իրավական, առողջական եւ ֆինանսական աջակցության հարցերին:
Քաղաքացիների խնդիրների քննարկմանը մասնակցել են նաեւ ՊՆ, ԶՈւ, ԶՈւ ԳՇ վարչությունների պետեր, բարձրաստիճան այլ զինվորականներ եւ քաղաքացիական հատուկ ծառայողներ:
Ընդունելության ընթացքում մանրամասն ուսումնասիրելով բոլոր դեպքերը, ծանոթանալով քաղաքացիներին հուզող խնդիրներին, նրանց դիմումներին եւ լսելով այդ առնչությամբ պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների դիտարկումներն ու առաջարկությունները` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը տեղում լուծումներ է առաջարկել բարձրացված հարցերին, տվել հստակ հանձնարարականներ՝ սեղմ ժամկետներում դրանք կյանքի կոչելու համար, որոշ հարցեր էլ լուծվել են հենց հանդիպման ընթացքում:



