Լորան Ֆաբիուսը պաշտոնապես ստանձնել է երկրի Սահմանադրական խորհրդի ղեկավարի պաշտոնը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՖրանսիայի նախկին արտգործնախարար Լորան Ֆաբիուսը մարտի 8-ին պաշտոնապես ստանձնել է երկրի Սահմանադրական խորհրդի ղեկավարի պաշտոնը։
BFMTV հեռուստաալիքի տեղեկություններով՝ կարճատեւ արարողությունը կայացել է այսօր առավոտյան Ելիսեյան պալատում։
Այն մասին, որ Ֆաբիուսը լքելու է արտգործնախարարի պաշտոնը, հայտնի էր դարձել փետրվարի սկզբին։ Նրան փոխարինել է նախկին վարչապետ Ժան Մարկ Էյրոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Այդ ժամանակ էլ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն առաջարկել էր Ֆաբիուսի թեկնածությունը Սահմանադրական խորհրդի ղեկավարի պաշտոնում։ Նրան աջակցել էին 38 պատգամավորներ, մեկը դեմ էր եղել, երեքը՝ ձեռնպահ։
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



