«Գյուղմթերքի կին հերոս» է ճանաչվել նաև Ռոզա Ծառուկյանը (տեսանյութ)
ՎԻԴԵՈԳյուղատնտեսության ոլորտի առաջատար կին ֆերմերները մեկ հարկի ներքո էին համախմբվել. առիթը՝ ՕՔՍՖԱՄ-ի հայաստանյան գրասենյակի և ՀՀ գյուղատնտեսության նախարարության կազմակերպած «Գյուղմթերքի կին հերոս» ազգային ամենամյա մրցանակաբաշխությունն է եղել: Միջոցառման նպատակն է՝ խթանել այն կանանց գործունեությունը, ովքեր գյուղատնտեսության ոլորտում հասել են դրական արդյունքների և նպաստել համայնքների կայուն զարգացմանը։
«Գյուղմթերքի կին հերոս 2016» կոչմանն արժանանում են հանրապետության բոլոր մարզերի տասը լավագույն կին ֆերմերները: Գյուղատնտեսության ոլորտում կատարած նշանակալից ներդրումների համար «Գյուղմթերքի կին հերոս» է ճանաչվել նաև «Մուլտի Ագրո» գիտարտադրական կենտրոնի գլխավոր տնօրեն Ռոզա Ծառուկյանը։
Մանրամասները՝ տեսանյութում:
1
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
2
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
3
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
4
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



