Ջոն Սնոուն կվերադառնա «Գահերի խաղ» հեռուստասերիալի նոր եթերաշրջանում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԴերասան Քիթ Հարինգթոնը հաստատել է, որ մասնակցել է «Գահերի խաղ» հեռուստասերիալի նոր եթերաշրջանի նկարահանումներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Lenta.ru-ն, նա հայտարարել է, որ մասնակցել է որոշ դրվագների նկարահանումներին, որտեղ իր մարմնավորած հերոսը մահացած է:
Դերասանը կատակել է, որ մահացած Ջոն Սնոուին մարմնավորելն իր ամենալավ դերերից մեկն էր: Նա հրաժարվել է հեռուստասերիալի նոր եթերաշրջանի նկարահանումների մասին այլ մանրամասներ ներկայացնել:
«Գահերի խաղ» հեռուստասերիալի նոր եթերաշրջանը հեռուստադիտողների դատին կներկայացվի 2016թ. ապրիլի 24-ին:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



