Երևան, 09.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Կիսաբաց լուսամուտների» ազդեցությունը Հրաչի նոր սերիալի վրա. առաջին լուսնկարները սերիալի նկարահանումներից

ԼԱՅՖ

Blognews.am-ը գրում է.

«ATV» հեռուստաընկերության եթերում այսօր կմեկնարկի նոր հեռուստասերիալ՝ «Աբելի քույրը», որի պրոդյուսերը հաղորդավար Հրաչ Մուրադյանն է։ Թե ինչպես է Հրաչը հայտնվել սերիալային արտադրությունում, BlogNews-ն արդեն պատմել է։ Այս անգամ ներկա ենք եղել նկարահանումներին և ներկայացնում ենք ֆոտոշարք նկարահանման հրապարակից և հարցազրույց ստեղծագործական թիմի հետ։

Հեռուստանովելի սցենարի հեղինակը Անահիտ Մխիթարյանն  է, գեղարվեստական ղեկավարը՝ Գրիգ Վահրամյանը։ «Որևէ գիտաֆանտաստիկ նորամուծություն չի լինելու. սերիալն աշխատելու է հայտնի սխեմայով, սակայն ասելիքի և ձեռագրի առումով հաստատ հայկական հեռուստաեթերում նմանատիպ հետռուստասերիալ չկա,- ասաց Հրաչն ու շեշտեց, որ սցենարը գրված է իրական պատմությունների հիման վրա։ -Իհարկե, «Կիսաբաց լուսամուտներից» եկած պատմություններն իրենց լուման ունենալու են, սակայն գլխավոր պատմությունները դրանք չեն»։

Ֆիլմի ռեժիսոր Արթուր Բունիաթյանը նշեց, որ դերասանական կազմում մեծ մասամբ ընդգրկված են փորձառուները, անփորձներն էլ արդեն կարողացել են մտնել կերպարի մեջ. «Օրվա կտրվածքով 10 ժամից ավելի ենք անցկացնում նկարահանման hրապարակում։ Ունենք  փորձառու խումբ, որն իր հետևում ունի լավ սերիալի 4-ից ավելի օրինակ»։

Ֆիլմում գլխավոր հերոսուհուն` 17-ամյա Լիլիթին մարմնավորում է Նարինե Դովլաթյանը։ «Անկեղծ ասած, առաջարկներ շատ են եղել, սակայն բոլորը մերժել եմ։ Այս անգամ էլ սկզբում մերժեցի, սակայն հետո հանդիպեցինք Հրաչի հետ և երբ ծանոթացա անձնակազմի հետ, տեսա նրանց աշխատանքները, հավատացի, վստահեցի, որ սա որակյալ սերիալ կլինի։ Հիմա ամեն բան անում ենք, որ որակյալ արդյունք ունենաք։ Թեև կեպարս շատ տխուր է, սցենարը դեռ գրում են և հուսով եմ, որ դեռ ուրախ պահեր կունենամ։)»,- ասաց Նարինեն։

Մերի Հակոբյանն էլ նշեց, որ խաղալու է բացասական կերպար. «Հերոսուհիս մարդ է, ով կյանքում դժվարություններ չի տեսել։ Իրեն ամեն բան շատ հեշտ է տրվում։ Իրականում շատ եմ սիրում Նարինե Դովլաթյանին, սակայն կերպարային առումով նա իմ հակառակորդն է և բոլոր ուժերս ներդնում եմ, որ նրա համար խնդիրներ ստեղծեմ»,- ասաց նա։

            

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում «Խետաֆեին» թույլ չեն տալիս պայմանագիր կնքել «Ռեալի» նախկին ավագի հետ Ուիթքոֆը և Քուշները նախատեսում են Մոսկվայում քննարկել Ուկրաինայի կարգավորման հարցըԻշխանությանը հանգիստ չեն տալիս իր նախաձեռնած հակաեկեղեցական արշավի շարունակական ձախողումները Փաշինյանն ու Փեզեշքիանը համոզմունք են հայտնել, որ առաջիկայում Հայաստան-Իրան հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Թրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ջրաշեն բնակավայրում 52-ամյա վարորդը «Opel»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվելՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻ՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 9-ից 13-ինԱրտակարգ իրավիճակ՝ ԵրևանումՓաշինյանը թուրքամետ գործիչ է, և իր վարած քաղաքականությունը դրա ապացույցն է. Ավետիք ՉալաբյանՓաշինյանն իր իսկ խմբագրած զեկույցից ցնցվե՞լ է․ բա ո՞ւմ համար էր այդ ներկայացումը. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելՈ՞ր ուսումնական հաստատություններում հոկտեմբերի 19-ից 30-ը դասեր չեն լինելու, որն է պատճառըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՀոկտեմբերի 9-ին Երևանում և մարզերում լույս չի լինիԱրմավիրում կապարակնքվել է 4 լցակայան«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է մեր ԵկեղեցինՄոսկվան ողջունում է Ուկրաինայի հարցով Հնդկաստանի խաղաղության ջանքերը. ՊեսկովՁորաղբյուրում բախվել են «Mercedes GLS 450»-ը, «JAC»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՈւղևորը փորձել է բացել ինքնաթիռի դուռը 6000 մետր բարձրության վրա և մի քանի ժամ անց մահացել էԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԻրանի միջուկային արդյունաբերության դեմ պատժամիջոցներն ու հարձակումները չեն կասեցրել երկրի առաջընթացը․ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՍտամբուլում մասնակի փլուզված տունը որոշել են քանդել․ մահացածներ կանԱլինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումՄարիաննա Ղահրամանյանի հետ հանդիպմանը ԵԽ պաշտոնյան ողջունել է «Ուժեղ Հայաստան»-ի օրենսդրական նախաձեռնությունըԴատարանը կալանավորել է պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձանցՏիգրանաշենը, ռազմավարական նշանակության մեր հայրենիքի անբաժան մասն է, այն Հայաստանի Հանրապետությունն էԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդիի հետ Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Հայաստանի ընտրանին 108-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Երևանում ներկայացվեց EGGER Decorative Collection 26+ նոր հավաքածունՄիջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը. Տոկաև Հայաստանում ադրբեջանցու կողմից իրականացրած հանցագործությունը իշխանությունները ներկայացնում են որպես սովորական հանցագործություն․ Իրինա Յոլյան2-ամյա աղջկա ստամոքսից 250 մագնիս են հանել«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին, որպեսզի այն կարողանա շարունակել իր պատմական և հոգևոր առաքելությունը. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ Սա էդպես էլ չընկալեց պետության ղեկավար լինելու էությունն ու դերակատարության իմաստը․ Աննա ԿոստանյանԿարե՛ք Ռուսաստանի բերանը. Զելենսկիի պատասխանը` Ռուբիոյին Ուսուցիչների ատեստավորման գործընթացները բացասաբար են ազդել կրթության որակի վրա. Ատոմ ՄխիթարյանԱրթուր Ալեքսանյանը բաց կթողնի Ղազախստանում կայանալիք Աշխարհի առաջնությունը Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է կարողանանք վերաիմաստավորել. Արմեն ՄանվելյանԿկարգավորվեն ՀՀ և ՂՀ քաղաքացիների փոխադարձ այցելությունների, մուտքի, ելքի, տարանցման և ժամանակավոր գտնվելու հետ կապված հարցերը Հայկական ապրանքները եվրոպական շուկայի համար այդքան էլ մրցունակ չեն. Հրայր ԿամենդատյանԵվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Վրաստանի վարչապետի նկատմամբ