Երևան-Մեղրի ճանապարհին իրար են բախվել«Օպել Վեկտրա»-ն ու «Նիսան Մաքսիմա»-ն. կա մեկ զոհ, մեկ վիրավոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀուլիսի 18-ին՝ ժամը 05:18-ին, ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Զեդեա գյուղ տանող խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՏԿԱԻՆ-ը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային ՃԿԿ-ի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Մ-2 Երևան – Մեղրի ավտոճանապարհի 134-րդ կմ-ում բախվել են «Օպել Վեկտրա» մակնիշի 99NQ899 (վարորդ` Բ. Չ., ծնվ. 1981թ) և «Նիսան Մաքսիմա» մակնիշի 34QU351 պետհամարանիշներով (վարորդ` Ա. Հ., ծնվ. 1980թ.) ավտոմեքենաները:
Հրշեջ- փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել Բ.Չ.-ին և մոտեցրել շտապօգնության մեքենային: Վերջինս հոսպիտալացվել է Վայքի բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս են բերել ավտոմեքենայում արգելափակված Ա.Հ.-ին, ով եղել է անգիտակից վիճակում:



