Երևան, 05.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Լուսինե Բադալյան. «Պայքարից մեկուսացա, որովհետև ինձ սկսեց դուր չգալ դրան միացող զանգվածը»

ԼԱՅՖ

Հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը՝ Լուլուն, միշտ աչքի է ընկել իր ակտիվությամբ հասարակական-քաղաքական հարցերում, սակայն վերջին շրջանում նկատելի է նրա պասիվացումը։ Այս փուլում Լուսինեն նաև ընտանեկան խդիրներ ունի։ BlogNews.am-ն այս ամենի մասին խոսել է հաղորդաարուհու հետ։

-Լուսինե, միշտ հանդես եք եկել որպես ակտիվ քաղաքացի, սակայն վերջին շրջանում բավականին պասիվացել եք։ Խոսակցություններ կան, որ դա ճնշումների արդյունք է, քանի որ քչացել են Ձեր հրավերները, աշխատավայրում խնդիրներ են առաջացել։

-Չէ, աշխատանքային առումով փոփոխություն բացարձակ չկա և չի եղել։ Որպես քաղաքացի՝ պասիվացում կա, քանի որ ավելի երիտասարդ գիտակցության ժամանակ ամեն ինչին ավելի բուռն ես արձագանքում, բայց ինչքան ավելի լուրջ ես ընդունում խնդիրը, այնքան տեսնում ես, որ այդ խնդիրն այդքան էլ միակողմանի չէ։
Մի քանի անգամ սկսվեցին պայքարներ, որոնց կեսից հասկացա, որ իրականում շատ սխալ ուղղությամբ եմ գնում, որովհետև, իբրև թե, գնում եմ բարի գործ անելու համար, սակայն հաշվի չէի առել, որ հոնքը սարքելու փոխարեն կարող ես աչքը հանել։

Երբ խնդիր կա, պետք է ավելի խորն ուսումնասիրես, ոչ թե սկսես բղավել՝ ես այսինչ բանին դեմ եմ կամ կողմ եմ։ Գալիս է մի պահ, երբ հասկանում ես, որ յուրաքանչյուրս արժանի ենք նրան, ինչ ունենք։ Պետք չէ պայքարը սկսել ինչ-որ երևույթի դեմ, մեր պայքարն ի սկզբանե պետք է լիներ ճիշտ մենթալիտետ, դաստիարակություն, լայն աշխարհայացք սերմանելու համար։ Սա, թերևս, կրթական հարց է։ Հիմա ես ավելի շատ հետևողի կարգավիճակում եմ ու հասկանում եմ, որ մենք շատ ավելի մեծ խնդիր ունենք՝ դա մեր սահմանափակ երիտասարդությունն է։ Ինչ խոսք, երիտասարդության ոսկե շերտ ունենք, բայց նրանք կորում են մեծ ամբոխի մեջ։

-Արժանի ենք, որովհետև հասարակության լայն զանգվածը չի՞ միանում պայքարին։

-Ինձ ավելի շատ սկսեց դուր չգալ միացող զանգվածը։ Կա հիմնական մաս, որը գիտակցված է միացել պայքարին, գիտի՝ ինչ է անում, կիրթ, խելացի մարդիկ են, բայց այն լայն զանգվածը, որը միանում է, ուղղակի ձգտում է կյանքն ինչ-որ բանով լցնել։ Այսինքն՝ չգիտեն՝ ինչին և ինչու են միանում, ում կողմից է ուղղորդվում և տարվում այդ պայքարը։ Այս պայքարում գործում է՝ ով իմ կողմից չէ, իմ դեմ է սկզբունքը, այսինքն՝ խոսում են հայրենասիրության մասին, բայց սկսում են ամենավերջին ձևով հայհոյել իրենց չմիացողներին։ Ինձ համար անընդունելի է խոսել հայրենասիրութան մասին, բայց քո հայրենակցին դարձնել բարոյազրկված։ Այդ ակտիվ մասսան ինձ ստիպում է չդառնալ իրենցից մեկը։ Եթե և՛ ես եմ ակտիվ ու պայքարող, և՛ ինչ-որ մեկը, ով իր կարճ խելքով մեկին դավաճան է անվանում, մյուսին՝ հերոս, ու դա լայն արձագանք է ստանում, ապա ես չեմ ուզում լինել նրանցից մեկը։

- Շատ կուսակցություններ, անձիք փորձում են մտնել պայքարած, արդեն ինչ-որ հաջողության հասած ճյուղի մեջ և իմիտացիա ստեղծել, որ իրենք այդ ամենի առաջնորդ են եղել։ Այդյոք սա ևս նպաստել է Ձեր պասիվացնմանը։

-Դա շատ լուրջ խնդիր է։ Առաջին քայլը, որն ինձ համար զգուշացում էր, եղել է դա, որովհետև սկսեցի շատ լսել, որ ես այս կամ այն կուսակցությանն եմ հարում։ Դրանք շատ նուրբ ձևով կաթացվեցին հասարակության մեջ։ Իհարկե, դա չի վախեցնում ժողովրդի առջև ծառացած խնդիրների դեմ պայքարելուն։ Այս փուլում երկրորդ և ավելի մեծ հիասթափեցնող հանգամանքն ինձ համար տարերայնորեն ակտիվացած զանգվածն է։

-Հայտնի մարդկանց մասկնակցությունը նմանատիպ միջոցառումներին, մեծ ոգևորություն էր առաջացնում հասարակության մոտ։ Չե՞ք կարծում, որ եթե հերթով բոլորը մեկուսանան, մենք, ի վերջո, կշարունակենք ունենալ այն, ինչ ունենք։

-Պարադոքս է, որովհետև հայտնի մարդուն այդ պայքարից մկուսացնում է հենց այն հասարակությունը, որի կողքին կանգնել է այդ մարդը։ Ես միշտ եղել եմ ակտիվ և չեմ վախենա ասել՝ առաջին ակտիվ հայտնիներից մեկը, եթե ոչ ամենաառաջինը։ Սկզբում բոլորն ասում էին՝ քեզ հետ ինչ-որ մի բան կանեն, երբ տեսան՝ ինձ հետ ոչինչ չեն անում, շատ ավելի լուրջ, ավելի մեծ ձայն ունեցող մարդիկ սկսեցին շարժվել այդ ճանապարհով։ Ես այսքան տարիների ընթացքում չեմ ունեցել սպառնալիքներ իշխանությունից, այս կամ այն կուսակցությունից, ինձ պայքարից մեկուսացրել է այն հասարակությունը, ում համար ես դուրս եմ եկել պայքարի։ Դու քո համար աշխատում ես, կարողանում ես պահել ընտանիքդ, բավարարել քո մանր-մունր ցանկությունները, ավելի ապահովված ես, կարելի է ասել՝ կյանքդ դասավորվել է, եթե քեզ էստեղ ձեռք չի տալիս, վաղը կարող ես գնալ ուրիշ երկիր ու էլի ապահովված լինել, բայց թողնում ես այդ ամենը, մտնում հասարակության համար պայքարի մեջ, անցնում շատ ծանր բաների միջով ու վերջում հենց այդ հասարակության կողմից պիտակավորվում։ Եթե ես ճնշման ենթարկվեմ վերևից, ավելի կպայքարեմ այդ վերևի դեմ, բայց եթե ես դուրս եալիս պայքարի ժողովրդի համար ու հալածվում այդ ժողովրդի կողմից, ներեցեք, ես առաքյալ չեմ։

Ի վերջո, այդ կետին հասնում են գրեթե բոլոր հայտնի մարդի։

-Դիտորդի կարգավիճակում Ձեր նյարդերը տեղի չե՞ն տալիս։ Օրինակ՝ հիմա թեժ գծում է էլեկտրաէներգիայի թանկացումը:

-Տալիս են։ Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ես պայքարում եմ իմ չափով։ Շատ լավ ակցիա էր կազմակերպվել, որին մասնակցեցի։ Երբ խելքին մոտ ակցիա է, չեմ կարող չմասնակցել դրան։ Երբ զգամ, որ չկա ուղղորդում, մարդիկ ադեկվատ են, կմիանամ։

-Ինչպես հասկացա, ապագայում ինչ-որ բան փոխելու հավանականության հետ կապված մեծ ակնկալիքներ չունեք։

-Ես այսօր առավոտյան էի մտածում, թե որ դեպքում է դա հնարավոր։ Դա հնարավոր է, եթե լինեն հեղինակություններ, որոնց կարծիքն ազդեցիկ է, բայց կրկին նույն հասարակությունը կարողացավ այդ հեղինակություններին զրոյացնել։ Այսօր չկա գոնե մեկը, ում հասարակությունը վստահում է։

-Չե՞ք կարծում, որ հասարակության վստահության պակասը այն բանի արդյուն է, որ հայտնվեցին շատ մարդիկ, ովքեր, հասկացան, որ դա PR-ի շատ լավ միջոց է և սկսեցին ուղղակի խոսել, պայքարող տեսակի իմիտացիա ստեղծել, ինչի արդյունքում նույնն հասարակությունն ընկավ շփոթության մեջ։

-Դա այն է, ինչ միշտ ուզում էի ասել, բայց չեմ ցանկանում վիրավորել, անուններ տալ։ Էստեղ ստացվում է, որ մի երկու հոգի դուրս եկան պայքարի, մյուսներն էնպես համը հանեցին, որ էդ մի երկու հոգին այլևս չեն կարող պայքարել։ Երբ մի բանի մասին խոսում եմ, արդեն անգիր գիտեմ բոլոր մեկնաբանությունները՝ դու ով ես, քեզնից ինչ հայտնի, PR-ի համար ես խոսում, դու հսականում ես, որ այդ մարդը կամ ուրիշ թիմից է և ուզում է քեզ վրա ցեխ շպրտել, կամ այն աստիճան է հիասթափված, որ արդեն թացը չորից չի տարբերում։ Երկու դեպքում էլ ամեն ինչ աշխատում է քո դեմ և առաջանում է հիասթափություն։ Ամեն դեպքում, ես հուսով եմ, որ սա անցումային շրջան է։

-Նշեցիք, որ երբ ցանկանաք, կարող եք Ձեր կյանքը շարունակել դրսում։ Մտածո՞ւմ եք մեկնելու մասին։

-Երբեք չեմ մտածել։ Հիմա ճակատագրի բերումով շատ հաճախ եմ հայտնվում դրսում, բայց ամեն վայրկյան հույս ունեմ, որ այդ մղձավանջը մոտենում է իր ավարտին։ Թեև ուրիշ երկրում գուցե ավելի լավ է, մարդիկ քեզ ավելի լավ ու լուրջ են վերաբերում, բայց սա է իմը։ Այս հողի, երկրի նկատմամբ իմ խենթ սերը ոչ մի հիասթափություն չի կարողացել պակասեցնել։ Սա ծնող-երեխա կապի պես մի բան է։

-Հիմա Ձեր ընտանիքում դժվարին իրավիճակ է։ Երբ ինչ-որ վտանգ է սպառնում քո հարազատի հետ, ով քո թիկնունքն է, իսկ Ձեր ամուսինը՝ Ձեր թիկունքն է, միանգամից թուլանում ես։ Անցե՞լ եք այդ էտապը։

-Հա իհարկե, շատ ծանր ճանապարհով ենք անցել, բայց ես բնավորության մի լավ գիծ ունեմ, շատ արագ եմ ինձ հավաքում ու չեմ հուսահատվում։ Պետք է պայքարել ամեն ինչի համար։ Հարվածներ ու ծանր իրավիճակներ իմ կյանքում շատ են եղել։ Ամեն իրավիճակ, թերևս մի բանի համար է։ Սա թե՛ ինձ, թե՛ ինձ հարազատ մարդկանց ստիպեց ոչ թե ընկճվել, այլ գտնել տարբերակներ, որպեսզի ուրիշ մարդիկ, ովքեր, Աստված մի արասցե, նման իրավիճակում հատնվեն, այսքան ծանր ճանապարհ չանցնեն։ Ծանր հիվանդությունները մեր երկրում կրկնակի ծանր են։ Եթե այլ երկրներում դրանք հոգեբանական և ֆիզիկական խնդիր են, մեր երկրում նաև ֆինանսական ծանր խնդիր են։ Չէի ցանկանա, որևէ մեկին տեսնել այն հոգեվիճակով, որով ես էի անցնում։ Աստված տա, ես այս ամենից դուրս գամ, պիտի իմ կյանքը նվիրեմ այդ մարդկանց հոգսը թեթևացնելու գաղափարին։ Հիմա մտածում եմ՝ ինչով օգնենք, ինչով լրացնենք այն բացը, որը պետությունը չի տալիս մեզ, ինչպես անել, որ գոնե առողջական խնդիրները մեր երկրում այսքան ծանր չլինեն ու, կարծես թե, պոչը բռնել ենք։ Կմշակենք այդ սիստեմը։ Դա շատ ավելի լուրջ է, քան քաղաքականությունն ու մյուս հարցերը։

-Շատ կարևոր է նաև ֆինանսական վիճակը, որովհետև արտերկում բոժում ստանալը, ապրելը ֆինանսական մեծ միջոցներ են պահանջում։ Խնդիրներ չե՞ն առաջանում։

-Իհարկե առաջանում են, դրանք շատ ծանր խնդիրներ են, որոնց նույնիսկ շատ ապահովված մարդիկ չեն կարողանում լուծել, ուր մնաց՝ միջին խավը։ Դա կպատկերացնեն միայն այն մարդիկ, ովքեր անցել են այդ ճանապարհով, բայց երբ խոսքը հարազատիդ կյանքի մասին է, ամեն բան անում ես ու միջոցներ հայթհայթում։

-Շատերը նման իրավիճակում ընտրում են եվրոպակաան որևէ երկրում հանձնվելու տարբերակը, որն ավելի հարմար է։

-Այդպիսի ուղղորդումներ, իհարկե, կային, բայց դա իմը չէ։ Նախընտրեցի ավելի դժվար ճանապարհը։

-Երբ բացակայում եք, դա անդրադառնում է նաև Ձեր աշխատանքի վրա։ Ինչպե՞ս եք դա համակարգում։

- Առաջին շրջանում, ամեն բան միանգամից ստացվեց ու իմ՝ եթերից հանկարծակի անհետանալը համընկավ երկրի քաղաքական իրավիճակի հետ, «Կենտրոն» հեռուստաընկերությունը հասկանալի պատճառներով հայտնվեց ուշադրության կենտրոնում։ Այդ ժամանակ սկսեցին խոսել, որ խնդիրներ եմ ունեցել աշխատավայրում, բայց ես բացատրելու տրամադրություն կամ ժամանակ չունեի։
Հիմա, երբ այստեղ եմ լինում, ուղիղ եթերում եմ լինում, երբ ոչ՝ ձայնագրում ենք եթերը։ Փորձում եմ այնպես անել, որ աշխատանքը չտուժի։ Փառք Աստծո, երկու կոլելտիվներում էլ երկար ժամանակ եմ աշխատում և շատ ընմբռնումով են մոտենում աայդ հարցին։ Ժակը, որքան հնարավոր է, աշխատում է իմ փոխարեն։

-Ձեր բացակայությունն ինչպե՞ս է ազդում Ձեր երեխաների վրա։

-Իմ երեխաներնն աննորմալ ձևով են կապված ինձ և Վահագնին, հատկապես՝ ինձ, որովհետև ես անընհատ եմ իրենց հետ եղել, բայց, փառք Աստծո, տատիկներն ու պապիկները, հատկապես Վահագնի ծնողները (քանի որ միասին ենք ապրում), ամեն ինչ անում են, որպեսզի երեխաները ոչնչի կարիք չզգան։

Զրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի

 

 

 

 

 

Կենդանակերպի երեք նշանների համար նոր շաբաթը տարվա ամենահաջողակը կլինի Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ Իրանը որոշումներ կկայացնի՝ հիմնվելով իր ազգային շահերի վրա․ Բաղայի Եվրախորհրդարանի 122 պատգամավոր առաջարկել է Ուկրաինային օգնելու համար օգտագործել ռուսական ավելի քան 200 միլիարդ եվրոյի սառեցված ակտիվներ 138.000 դոլար՝ Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբը համաժողով կազմակերպելու համար «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՎաշինգտոնի եպիսկոպոսը, որը Թրամփին կոչ էր արել «գթասրտություն ցուցաբերել», հայտարարել է իր շուտափույթ հեռանալու մասին Արաղչի. Իրանը պատրաստ է ավելի կոշտ պատասխանի, բայց չի փակում դիվանագիտության ճանապարհը Մենք պատրաստ ենք բանակցությունների, մենք պատրաստ ենք քննարկել այս պшտերազմի ավարտը․ Մերցը՝ Պուտինին ՈՒԵՖԱ-ն արձագանքել է Ռեալի պահանջին՝ Բարսելոնայի դեմ գործի վերաբերյալ Քանի դեռ խաղաղությունը հնարավոր չէ բանակցությունների ճանապարհով հաստատել, Ռուսաստանը կպայքարի իր ողջ ուժով․ Պեսկով Իրանը լսում է Ռուսաստանի առաջարկները` հարստացված ուրանը երկրից հանելու վերաբերյալ, բայց որոշումներ կկայացնի՝ հիմնվելով իր ազգային շահերի վրա․ Բաղայի 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրшերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Ֆինլանդիան չի սպասում Ռուսաստանից հшրձակման․ Ալեքսանդր Ստուբ Ձերբակալվել է 21-ամյա տղա Բարսելոնայում գրանցվել է առնվազն վերջին 20 տարվա ամենաանձրևոտ օրը Մենք բարեկամական հարաբերություններ ունենք և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ․ Կոբախիձե Փաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԻրանի բանակը կամավորների զինվորական պատրաստություն է սկսում Թրամփ. Իրանը ստիպված կլինի ընտրել «հեշտ կամ դժվար ճանապարհ» Պենտագոնի ղեկավարը հայտարարել է Հորմուզի նեղուցի «աներեր» շրջափակման մասին և Իրանին սպառնացել նոր քայլերով Իրանի կառավարությունն անցել է կառավարման նոր համակարգի․ Փեզեշքիան Իրազեկում․ Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Արագածը ձյունել ու այսօր պարզել է. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ջրանջատում՝ Կենտրոն վարչական շրջանում Արարատ Միրզոյանը մեկնում է Իրան Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը մեր պետության կարևոր առաջնահերթություններից է. Փաշինյան Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 4-ին ՌԴ ՊՆ-ն հայտնել է Չեռնոմորսկի լոգիստիկ կենտրոնի և Օդեսայի տվյալների կենտրոնի վրա ԱԹՍ-ներով հարվածների մասին Axios․ ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայից հետո մնացած երկու իրանցի դիվանագետի վտարել է երկրից Հայաստանի սամբոյի հավաքականի 6 մարզիկներ արժանացել են բրոնզե մեդալների Կրկին ջրանջատումներ են․ հայտնի են հասցեները Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Հայաստանի համար ամենասարսափլիե սպառնալիքը նոր Ուկրաինա դառնալն է. Դմիտրի Մեդվեդև Կյանքը Ռոնալդուից հետ․ սկանդալից պատճառով ավելի քան 2 միլիոն մարդ դադարել է հետևել Պորտուգալիայի հավաքականի էջին Պենտագոնը հաշվարկում է մերձլուսնային ռшզմական համակարգերի արժեքը. Հեգսեթ Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվել