Երևան, 02.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գազի ակցիզավորման հետեւանքով երթուղայինների եւ տաքսիների գները կբարձրանան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Ժամանակ» թերթը գրում է. «Հեղուկ գազի ակցիզավորումը միանշանակ հանգեցնելու է տրանսպորտի գնի թանկացմաը, կթանկանան նաեւ տաքսի ծառայությունների գները»,- մեզ հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը՝ հավելելով, որ միանշանակ գծատերերը առիթը բաց չեն թողնի թանկացման խնդիրը նորից արդիական դարձնելու համար. «Կան խղճով գծատերեր, բայց իհարկե նրանք սննկացման եզրին են եւ գազի ավել գումար տալով՝ օբյեկտիվորեն իրենք էլ կկանգնեն թանկացման հարցի առաջ»,- մանրամասնեց նա:

Տիգրան Հովհաննիսյանը նաեւ նկատեց, որ արդեն պարզ է, որ «Ակցիզային հարկի մասին» օրենքի վերջնական ընդունումից հետո գծատերերից շատերը ասուլիս են անելու՝ առաջ քաշելով ուղեւորափոխադրման գնի բարձրացման հարցը՝ առաջարկելով այս անգամ նվազագույնը 200 դրամի առաջարկը:

Տիգրան Հովհաննիսյանը հիշեցրեց, որ գազի համար ակցիզ սահմանել 8330 դրամ՝ հազար խմ-ի համար, մինչդեռ մինչ այժմ որեւէ ակցիզ հեղուկ գազի համար չկար. «Չեմ հասկանում ինչի՞ վրա են հույս դրել, որ հիմա էլ լույսի թանկացման ֆոնին գազի ակցիզի մասին են խոսում, ակցիզի գումարը խորհրդանշական չէ, ինչպես պնդում են, 1 լիցքավորման համար 200 դրամ թանկացումը էական թանկացում է՝ չհաշված, որ մեծ բալոնների դեպքում այլ գումար կարող է լինել, հաշվեք տաքսին քանի անգամ է օրը լիցքավորվում, կամ երթուղայինները»,- նկատեց նա՝ մանրամասնելով, որ օրինագծի նպատակը մարդկանց գրպանին հարվածելն է, ընդ որում, նրանց, ովքեր տաքսիով կամ երթուղայինով տուն են պահում.«Բյուջեն լցնում են, փորձում են լցնել, բայց հետեւանքների մասին չեն մտածում»,- մանրամասնեց Տիգրան Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը Հունիսի 19-ին ԱԺ-ն ընդունեց առաջին ընթերցմամբ՝ «կողմ»՝ 56, «դեմ»՝ 38, «ձեռնպահ»՝ 2 ձայների հարաբերակցությամբ: Նախագծում նշված է, որ այն ուժի մեջ է մտնելու 2016թ, նախագծով նախատեսվում է 10%-ով բարձրացնել ակցիզային հարկով հարկման ենթակա մի շարք ապրանքատեսակների ակցիզային հարկի դրույքաչափը: Խոսքը առաջին հերթին ծխախոտի եւ օղու արտադրության համար սահմանված ակցիազային հարկի դրույքաչափի մասին է: Նախագծի քննարկման շարունակությունը կլինի աշնանը:

Նշենք, որ առաջարկվում է նաեւ գազի համար ակցիզ սահմանել 8330 դրամ՝ հազար խմ-ի համար:

Հատկանշական է, որ կառավարության պնդմամբ՝ ակցիզային հարկի բարձրացումը բյուջեի եկամուտները 9 միլիարդ դրամով կավելացնի, կառավարությունը չի ընդունում, որ այն կհանգեցնի տրանսպորտի գնի թանկացման:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հունաստանում տզի խայթոցի հետևանքով կինը 42 օր մնացել է կոմայի մեջՄալաթիա-Սեբաստիայում ապօրինի առևտրի դեմ միջոցառումների ընթացքում շուրջ 8 տոննա ապրանք է առգրավվելԻսպանիան Սեուտայի սահմանի մոտ տեղադրել է լողացող պատնեշ՝ ապօրինի մուտքը կանխելու համարԿիևում ռուսական հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել է 33-ի, զոհվել է 9 մարդ«Նոա»․ Մտահոգիչ է, որ Հայաստանի Պրեմիեր լիգան մինչ օրս չունի տիտղոսային հովանավորԵրեկ բավականին թեժ բանավեճ ստացվեց մի շարք հանրային գործիչների հետ. Աննա ԿոստանյանԵրբ բյուջեն դատարկվում է, թիրախում հայտնվում է մասնավոր սեփականությունը. Հրայր ԿամենդատյանՊատերազմը և եղանակային պայմանները սպառնում են համաշխարհային գների աճին. Bloomberg«Գանձասար»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը դադարեցվել է հոսանքազրկման պատճառովԻսրայելի բանակը հարվածել է Գազայում ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստներինՄոսկվայի ռեստորաններից մեկում պայթյուն է եղել.կա երեք զոհԿոտայքի մարզում բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նԱրտակարգ դեպք Երևանում․ Սիսակյան փողոցում վերելակը 8-րդ հարկից ընկել է հորանը․ կան վիրավորներՀայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվելԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար՝ Տիգրան ԱբրահամյանըՈւԵՖԱ-ն Ինֆանտինոյին կոչ է արել հրաժարական տալԱՄՆ-ը Իրանում գտնվող կառույցին հարվածել է գրեթե մեկ տոննա քաշով ռումբովՊակիստանում ձնահոսքի հետևանքով զոհվել է Նեպալցի ռեկորդակիր լեռնագնացը«Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի մոտ բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նԻտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 26-իԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է դաշնակահար կնոջ դի․ նախաձեռվել է քրեական վարույթՓրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուրԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է 53-ամյա դաշնակահարուհու մարմինը Կահիրեի օդանավակայանը սկսել է թվային վիզաների համակարգի փորձարկումը Ռուբիո. ԱՄՆ-Չինաստան հակամարտությունը աղետ կլինի ամբողջ աշխարհի համար ԱՄՆ ԶՈւ-ում նախազգուշացրել են Իրանի hարվածներից Իսրայելը պաշտպանելու համար nւժերի պակասի մասին․ WP Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուր Ավետիք Չալաբյանը լքել է "McKinsey" ընկերությունն ու վերադարձել Հայաստան՝ նվիրվելով հայ ժողովրդին և մեր երկրին Նեապոլում տեղի է ունեցել վերջին 40 տարվա ամենաnւժեղ երկրաշարժը․ կան տnւժածներ Եվրոպայում ծայրահեղ շոգը շարունակվում է, նոր անտառային հրդեհներ են բռնկվել Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 26-ի Արևմուտքի երկրները գնում են դեպի վերացnւմ. Մասկ Ինչ փոփոխություններ են կարող լինել նախադպրոցական կրթական ծրագրերով Մենք Նժդեհի ժառանգներն ենք, և մեր պայքարը հայ մնալու, ազատ լինելու համար է. Մենուա ՍողոմոնյանԻրանական Իսլամաբադ-է Ղարբ քաղաքում պայթյուն է տեղի ունեցել Եվրոպայի մեր գործընկերները Արցախի հարցում համակարծիք են «ՀայաՔվեի» դիրքորոշման հետ. Արմեն ՄանվելյանԱռեղծվածային ու ողբերգական դեպք՝ Գեղարքունիքում, Չկալովկայի հարակից դաշտում հայտնաբերվել է մարմինՔՊ կշարունակի բավարարել օտար շահերը, եթե անգամ այն տանելու է բախման կամ նոր սպառնալիքների․ Զաքարյան Խnցվել է պատժամիջnցների տակ գտնվող ռուսական «Յանինա» կոնտեյներանավը․ Զելեսնկի Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Երևանում «Kia Forte»-ի ոչ սթափ վարորդը մահացու վրաերթի է ենթարկել հետիոտնին Հնարավոր չէ մեր օրերում պատկերացնել, որ գործատուները իրենց պետական վճարումները պատշաճ չեն կատարում. Հրայր ԿամենդատյանԳյուղերում մոտ 2300 ուսուցիչ կորցնելու է աշխատանքը, եթե փակվեն դպրոցները. Ատոմ ՄխիթարյանԳնա՛ Նիկոլ, որ այլևս զոհեր չունենանք. դու մահ ես սփռում ողջ Հայաստանում. Արամ ՊետրոսյանԸնտրացուցակների վերլուծություն․ մարզային քվեներ, ԵԱՏՄ խնդիրներ և Արևմուտք-ՌԴ բախումՌուսաստանը զանգվածային hարված է հասցրել Կիևին, Մոսկվան հայտնում է 274 ուկրաինական ԱԹՍ խnցելու մասին Իտալիայում երկրաշարժի հետևանքով վիրավորվել է առնվազն 21 մարդ Ցարերի կեցավայր, որ «ականատես է եղել» պատմական մի շարք կարևորագույն իրադարձությունների. «Փաստ»Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 1-ին Իմ կյանքում ավարտվեց ևս մեկ շրջափուլ՝ Ազգային ժողովի 8-րդ գումարումը․ սակայն պայքարն առջևում է․ Սեյրան Օհանյան