Երևան, 09.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հոգեբանական թեստ. ընտրեք այս աչքերից մեկը և պարզեք, թե ինչպիսի մարդ եք Դուք

ԼԱՅՖ

Ասում են, թե աչքերը հոգու հայելին են, և իրոք, աչքերը շատ բան կարող են պատմել մեր անհատականության մասին։

Նայեք այս 9 տարբեր աչքերին ու առանց երկար մտածելու ընտրեք մեկը, որը Ձեզ առավել շատ է գրավել։ Այստեղ կարևորը չմտածելն է։ Պարզապես ընտրեք այն տարբերակը, որն էսթետիկորեն Ձեզ ավելի է դուր գալիս։ Հիմա եկեք ծանոթանանք արդյունքներին։

1. Ձեր բնավորության առանցքային գիծը բաց լինելն է

Դուք այնպիսի մարդ եք, ով միշտ ուրախանալու է նոր ծանոթություններից, Դուք ունակ եք բացելու Ձեր սիրտն ում և ինչի առաջ ասես, հաճախ ռիսկի եք դիմում, սայթաքում եք, բայց այդ ամենը պատճառ չի դառնում, որպեսզի Դուք մեկուսանաք արտաքին աշխարհից։

Դուք երբեք չեք ցուցադրում շրջապատին Ձեր վախերն ու անվստահությունը։ Դուք համարում եք, որ գրեթե բոլոր Ձեր խնդիրներն ունակ եք լուծելու ինքնուրույն և միևնույն ժամանակ պատրաստ եք օգնել ուրիշներին։

2. Ձեր գլխավոր առանձնահատկությունը բարեխղճությունն է

Դուք այնպիսի մարդ եք, ով սիրում է հաճելի տպավորություն թողնել ու մշտապես ջանում է ամեն ինչ ճիշտ անել։ Դուք, առավել քան որևէ մեկը, համարում եք, որ մարդուն պետք է դատել իր գործերով։ Դուք ջանում եք չկիսվել ոչ մեկի հետ, եթե վատ եք Ձեզ զգում, որովհետև աշխարհը չպետք է Ձեզ տեսնի անհանգստացած կամ էլ հուզված։ Մեր շուրջը ցավն ու անարդարությունը չափազանց շատ են, որպեսզի ուրիշները մի բան էլ Ձեր մանր խնդիրներով մտահոգվեն։ Դուք ապրում եք հանուն նրա, որ նվիրաբերեք Ձեզ ուրիշ մարդկանց։

3. Դուք դժբախտ եք զգում Ձեզ

Ամենայն հավանականությամբ, Դուք շատ բուռն անցյալ ունեք, ու դա առ այսօր իր դրոշմն է թողնում Ձեր ներկայի վրա։ Կյանքը կարող է Ձեզ չար ու լրիվ անհասկանալի բան թվալ, ու Դուք ձգտում եք գտնել Ձեր աշխարհը, սակայն դա Ձեզ առայժմ չի հաջողվում։ Միևնույն ժամանակ Դուք ձգտում եք ոչ մեկի հետ չկիսվել Ձեր մռայլ մտքերով։ Դուք գիտեք, որ բոլորի համար, այդ թվում նաև Ձեր, ավելի լավ կլինի, եթե Ձեր այդ մտքերն ու գնահատականները մնան Ձեր գլխում։ Չէ՞ որ Դուք հասկանում եք, որ ի վերջո ամեն ինչ լավ է լինելու, ու հիմա պարզապես բարդ շրջան է, որը կարելի է հաղթահարել։

4. Հոգու խորքում Դուք փիլիսոփա եք

Դուք մարդկային այն տիպն եք, որը գլուխ չի դնում այն հարցերի հետ, որոնք իրեն չեն հետաքրքրում։ Դուք այն քչերից եք, ով փորձում է հասկանալ, թե ինչպես է կառուցված այս աշխարհը խորքային՝ իրական մակարդակում։ Դուք ձգտում եք հասկանալ իրերի ավելի խորքային էությունը, ու դա երբեմն բարդ է, Դուք խճճվում եք Ձեր մտերում, չեք նկատում շրջապատող աշխարհն ու միանգամից ամեն ինչի մասին եք մտածում։

Երբեմն Դուք գտնում եք Ձեզ հուզող հարցերի պատասխանները, բայց որոշ ժամանակ անց սկսում եք նոր հանելուկներ փնտրել։ Ձեզ համար կյանքը հսկայական ու անվերջանալի գլուխկոտրուկ է, ու Դուք, չհասկանալով, թե իրականում ինչու, շարունակում եք լուծել այն։

5. Դուք առեղծվածային ու անհասանելի հոգի ունեք

Դուք մինչ այժմ չեք հասկացել, թե ով եք Դուք ու ինչ տեղ եք զբաղեցնում այս աշխարհում։ Այնուամենայնիվ, Դուք պատրաստվում եք շարունակել փորձել պարզել դա։ Ձեր հոգին հակասությունների խառնուրդ է, ու Ձեր տրամադրությունը փոխվում է ամեն օր, իսկ երբեմն էլ՝ օրը մի քանի անգամ։ Սակայն սովորաբար Դուք լռակյաց եք ու չեք սիրում կիսվել։ Ձեզ առավել հետաքրքիր է լսել, թե ինչպես են ուրիշները պատմում իրենց կյանքը։

6. Դուք բարձր զգայականություն ունեք

Դուք նկատում եք ամեն ինչ ու չեք մոռանում ոչինչ։ Շնորհիվ դրա Դուք ապրում եք աշխարհի հետ ներդաշնակ։ Ձեր զգացմունքները խորն են, արարքները՝ երբեմն անմիտ, բայց մշտապես քնքուշ, ու Ձեզ անչափ հեշտ է ինչպես ծիծաղեցնել, այնպես էլ ստիպել արտասվել։

Մյուս կողմից Դուք թաքցնում եք աշխարհից Ձեր փխրունությունն ու փոխարենն ի ցույց եք դնում Ձեր խորաթափանցությունը։ Ընդհանուր առմամբ, Դուք դրական մարդ եք ու կյանքից միայն դրականն եք ակնկալում, ու եթե աշխարհում ինչ-որ նոր ու անհասկանալի բան է տեղի ունենում, ապա Դուք առաջիններից եք, ով ցանկանում է այդ մասին իմանալ։

7. Ձեր հոգին միշտ վառ է

Դուք քիչ է մնում պայթեք Ձեր ներքին էներգիայից ու կրքից։ Ձեզ համար այս աշխարհում չկա ավելի հուզող բան, քան սովորական առօրեական կյանքը։ Ձեր զգացմունքները միշտ հակասական են. Դուք սիրում եք կամ ողջ սրտով, կամ էլ ողջ սրտով ատում եք։ Դուք ունեք Ձեր կարծիքն ամեն հարցի շուրջ։ Դուք շատ էներգիա ունեք ու այն ծախսում եք հաճախ զուտ նյարդայնանալու ու անհանգստանալու վրա։ Մյուս կողմից, Դուք ինքներդ կցանկանայիք կանգ առնել, բայց չեք կարողանում, չէ՞ որ բոլորի հույսը Ձեզ վրա է: Եթե Դուք չեք կարող օգնել ինչ-որ մեկին, ապա Ձեզ համար դա իսկական ողբերգություն է։

8. Դուք էքսցենտրիկ եք

Դուք ունեք անսովոր հետաքրքրություններ ու համոզմունքներ։ Հավանաբար Դուք ինչ-որ հին հավատք եք դավանում, բայց ոչ մեկին չեք պատմում, որովհետև Ձեզ չեն հասկանա։ Ոմանց համար Դուք տարօրինակություններով մարդ եք ընկալվում, բայց, անկեղծ ասած, Դուք թքած ունեք նման կարծիքների վրա։ Ձեզ չեն անհանգստացնում կանոններն ու ավանդույթները, որովհետև Դուք մշտապես Ձեր ուղին եք փնտրում ու եթե դա անելու համար բազմաթիվ անգամներ պետք է սայթաքեք, ապա թող այդպես էլ լինի։

Սովորաբար Դուք ոչինչ չեք թաքցնում շրջապատից, բայց չեք էլ փորձում փաթաթել Ձեր կարծիքն այլոց վզին։ Դուք հասկանում եք, որ յուրաքանչյուրն իր ուղին ունի, ուստի երբ Ձեզ քննադատում են, պարզապես կատակի եք տալիս։ Միևնույն ժամանակ Դուք ձգտում եք գտնել այնպիսի մարդկանց, ովքեր նման են Ձեզ, մարդկանց, ովքեր կոմֆորմիստներ չեն, և ում համար սեփական ուղու փնտրտուքը երջանկություն է։

9. Դուք մարդ եք, ով առաջնորդվում է իր կանխազգացությամբ

Դուք այնպիսի մարդկանցից եք, ովքեր շատ նրբորեն են զգում ու հասկանում աշխարհն իրենց շուրջ։ Դուք կարող եք հասկանալ, թե ինչ են մտածում ու զգում այլ մարդիկ, ու դա կարողանում եք անել ոչ միայն խոսքերը վերլուծելով, այլև ուսումնասիրելով նրանց ինտոնացիաներն ու դիմախաղը։ Դուք առհասարակ լավ եք գլուխ հանում մարդկանցից, ընդ որում՝ վաղ մանկությունից։ Ձեզ երբեմն բարդ է դրա մասին խոստովանել, բայց Դուք կարողանում եք կարդալ մարդկանց մտքերն ու նրանց թաքնված մոտիվները։ Այս բնածին հմտությունը հաճախ է փրկել Ձեզ, ու դու միշտ գիտեք, թե երբ են Ձեզ փորձում մանիպուլացնել ու խաբել։

Նյու Յորքում ICE-ի աշխատակիցը երեխայի աչքի առաջ կրակել է տղամարդու վրա NYT. Պենտագոնը պատրաստվում է Իրանի դեմ նոր ռազմական գործողությունների Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է Եմենում ստեղծված իրավիճակի պատճառով իրավիճակի սրման վտանգի մասին Մոսկվայում տասնյակ ինքնաթիռներ չեն կարողացել վայրէջք կատարել. ինչ է կատարվում «Զվարթնոցում» Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում «Խետաֆեին» թույլ չեն տալիս պայմանագիր կնքել «Ռեալի» նախկին ավագի հետ Ուիթքոֆը և Քուշները նախատեսում են Մոսկվայում քննարկել Ուկրաինայի կարգավորման հարցըԻշխանությանը հանգիստ չեն տալիս իր նախաձեռնած հակաեկեղեցական արշավի շարունակական ձախողումները Փաշինյանն ու Փեզեշքիանը համոզմունք են հայտնել, որ առաջիկայում Հայաստան-Իրան հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Թրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ջրաշեն բնակավայրում 52-ամյա վարորդը «Opel»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվելՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻ՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 9-ից 13-ինԱրտակարգ իրավիճակ՝ ԵրևանումՓաշինյանը թուրքամետ գործիչ է, և իր վարած քաղաքականությունը դրա ապացույցն է. Ավետիք ՉալաբյանՓաշինյանն իր իսկ խմբագրած զեկույցից ցնցվե՞լ է․ բա ո՞ւմ համար էր այդ ներկայացումը. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելՈ՞ր ուսումնական հաստատություններում հոկտեմբերի 19-ից 30-ը դասեր չեն լինելու, որն է պատճառըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՀոկտեմբերի 9-ին Երևանում և մարզերում լույս չի լինիԱրմավիրում կապարակնքվել է 4 լցակայան«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է մեր ԵկեղեցինՄոսկվան ողջունում է Ուկրաինայի հարցով Հնդկաստանի խաղաղության ջանքերը. ՊեսկովՁորաղբյուրում բախվել են «Mercedes GLS 450»-ը, «JAC»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՈւղևորը փորձել է բացել ինքնաթիռի դուռը 6000 մետր բարձրության վրա և մի քանի ժամ անց մահացել էԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԻրանի միջուկային արդյունաբերության դեմ պատժամիջոցներն ու հարձակումները չեն կասեցրել երկրի առաջընթացը․ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՍտամբուլում մասնակի փլուզված տունը որոշել են քանդել․ մահացածներ կանԱլինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումՄարիաննա Ղահրամանյանի հետ հանդիպմանը ԵԽ պաշտոնյան ողջունել է «Ուժեղ Հայաստան»-ի օրենսդրական նախաձեռնությունըԴատարանը կալանավորել է պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձանցՏիգրանաշենը, ռազմավարական նշանակության մեր հայրենիքի անբաժան մասն է, այն Հայաստանի Հանրապետությունն էԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդիի հետ Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Հայաստանի ընտրանին 108-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Երևանում ներկայացվեց EGGER Decorative Collection 26+ նոր հավաքածունՄիջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը. Տոկաև Հայաստանում ադրբեջանցու կողմից իրականացրած հանցագործությունը իշխանությունները ներկայացնում են որպես սովորական հանցագործություն․ Իրինա Յոլյան2-ամյա աղջկա ստամոքսից 250 մագնիս են հանել«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին, որպեսզի այն կարողանա շարունակել իր պատմական և հոգևոր առաքելությունը. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ Սա էդպես էլ չընկալեց պետության ղեկավար լինելու էությունն ու դերակատարության իմաստը․ Աննա ԿոստանյանԿարե՛ք Ռուսաստանի բերանը. Զելենսկիի պատասխանը` Ռուբիոյին Ուսուցիչների ատեստավորման գործընթացները բացասաբար են ազդել կրթության որակի վրա. Ատոմ ՄխիթարյանԱրթուր Ալեքսանյանը բաց կթողնի Ղազախստանում կայանալիք Աշխարհի առաջնությունը