Կարգին Հայկոյի գեղեցիկ ընտանիքը (ֆոտոշարք)
ԼԱՅՖBlog.1in.am-ը գրում է.
Շարունակում ենք ձեր ուշադրույանը ներկայացնել հայ հայտնիների ընտանիքները: Այս անգամ կանդրադառնանք հումորիստ, դերասան Հայկ Մարությանին՝ Կարգին Հայկոյին:
Հայկի կինը՝ Իվան, ազգությամբ չեխ է։
Նրանք ծանոթացել են 2004 թվականին, երբ Իվան աշխատում էր Սպիտակում` «Կարմիր խաչի» առաքելության կազմում:
Նրանք ունեն երեք երեխա՝ Ալիսան, Արթուրը եւ Ադելը։
Իվան ամուսնուն աջակցում է բարեգործական նախագծերում։
Ինչպես հայտնի է, Կարգին Հայկոն բարեգործական ծրագրեր է իրականացնում. նրա նախաձեռնությամբ կարիքավոր անձանց համար բարեգործական ճաշարաններ են կազմակերպվում, անապահով երեխաներին բաժանվում անհրաժեշտ գրենական պիտույքներ եւ այլն:
Վերջերս Հայկոն միացավ Գյումրու անօթևանների համար SOS Gyumri թիմի կազմակերպած խոշոր ակցիային: Նա նվիրաբերեց 500.000 դրամ: Դերասանը երիտասարդներին աջակցում է նաև մի շարք կազմակերպչական հարցերում:











