Գինեկոլոգը գաղտնի լուսանկարել է մերկ հիվանդներին
ԼԱՅՖԳերմանիայի ոստիկանությունը հետաքննում է Ռեյնալդ-Պֆալց երկրամասի փոքրիկ Շիֆերշտադ քաղաքի կնախտաբանի (գինեկոլոգի) դեմ հարուցված քրեական գործը:
Շիֆերշտադ քաղաքի ոստիկանության ներկայացուցիչը գերմանական Bild պարբերականին հայտնել է, որ կնախտաբանի դեմ հայց են ներկայացրել 700 իգական սեռի ներկայացուցիչներ, հետաքննությունը դեռ շարունակվում է, և հնարավոր է, որ տուժածներն ավելի շատ լինեն:
Բժշկի մոտ հայտնաբերվել են 35 000 գաղտնի կատարված մերկ կանանց լուսանկարներ: Հետաքննությունը պետք է պարզի, թե բժիշկն ինչ նպատակով է լուսանկարել իր հիվանդներին:
Բժիշկի անունը չի հրապարակվում, միայն հայտնի է, որ նա 56 տարեկան է և լուսանկարել է մոտ 3 հազար կնոջ:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



