94-ամյա արմավիրցին փորձել է 7-րդ հարկից ցած նետվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրմավիրի մարզի Արմավիր քաղաքում այսօր՝ մարտի 5-ին, ինքնասպանության փորձ կատարած քաղաքացին եղել է հոգեպես անհավասարակշիռ վիճակում:
Ըստ ԱԻՆ հաղորդագրության, այսօր ժամը 14.53-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Սայաթ-Նովա փողոցի թիվ 120 շենքի (7-րդ հարկ) պատշգամբից քաղաքացի է փորձում ինքնասպանություն գործել՝ նետվելով ցած:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ 94-ամյա Ա. Կ.-ի ինքնասպանության փորձը կանխվել է ոստիկանության աշխատակիցների կողմից. Ա.Կ.-ը գտնվել է հոգեպես անհավասարակշիռ վիճակում:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



