Թոնի Քրոսը հնարավոր է տեղափոխվի «Մանչեսթեր յունայթեդ»
ՍՊՈՐՏՄադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Թոնի Քրոսը հնարավոր է տեղափոխվի «Մանչեսթեր յունայթեդ»: Այս մասին փոխանցում է«Արեմենպրես»-ը` հղում կատարելովsport.ru կայքին:
«Daily Star»-ի հաղորդմամբ` 26-ամյա կիսապաշտպանի տրանսֆերը հնարավոր է կազմի 40 մլն ֆունտ ստերլինգ: Արքայական ակումբը կարող է վաճառել ֆուտբոլիստին, ով արդեն հանդիպել է Գերմանիայի համավաքականում հանդես եկող իր թիմակից` Բաստիան Շվայնշթայգերին և տեղեկացել Մանչեսթրում ապրելու կենսապայմանների մասին:
Իսպանիայի նախորդ առաջնությունում Թոնի Քրոսը հանդես է եկել 25 խաղերում, կատարել յոթ գոլային փոխանցում և ընդամենը մեկ անգամ դարձել է գոլի հեղինակ: Նա նաև ելույթ է ունեցել Չեմպիոնների Լիգայի մրցաշարում Մադրիդի «Ռեալ»-ի անցկացրած վեց հանդիպումներում:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



