Սևանա լճում շարունակում են որոնել սուզված ձկնորսների մարմինները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեւանա լճում շարունակվում են մարտի 4-ին սուզված 42-ամյա Անդրանիկ Վարդգեսի Վարդանյանի եւ 24-ամյա Անդրանիկ Պապինի Ավետիսյանի մարմինների որոնումները:
Նրանց հայտնաբերելու նպատակով Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության, Սեւանի հրշեջ-փրկարարները, ջրասուզակնկերը մարզային փրկարարական վարչության պետ Էդիկ Գալստյանի գլխավորությամբ Նորատուս գյուղի բնակիչների հետ մոտորանավակներով եւ սուզակներով որոնողական աշխատանքներ են կատարել:
Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեց Նորատուս համայնքի ղեկավարի տեղակալ Վաչիկ Խաչատրյանը, ուժեղ քամու եւ ալիքի պատճառով որոնումները դադարեցվել են: Այս պահին մասնագետները կազմ-պատրաստ սպասում են, որ ալիքը հանդարտվի ու ծով մտնեն՝ որոնողական աշխատանքները շարունակելու:
Խոսրով Խլղաթյան
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



