Երևան, 28.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Վազգեն Սարգսյանի ծննդյան 57-ամյակը նշեցին ծննդավայր Արարատ գյուղում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ պետական, քաղաքական գործիչ, Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 57-ամյակի օրը` մարտի 5-ը սկսվեց նրա ծննդավայրում հանդիսավոր արարողությամբ: Վաղ առավոտյան Արարատ գյուղ այցելեցին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը, վարչության աշխատողներ, մարզային կառույցի աշխատողները ` մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի գլխավորությամբ, սպարապետի մարտական ընկերները, ԵԿՄ անդամներ` տարբեր մարզերից, այլք:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` պատվավոր հյուրերը նախ այցելեցին սպարապետի ծնողներին` Գրետա մայրիկին եւ Զավեն Սարգսյանին: Նրանք շնորհավորեցին կորյուն զավակ, մեծ քաղաքական գործիչ եւ հայրենանվեր զավակ ունենալու կապակցությամբ, ընդգծելով, որ Վազգեն Սարգսյանը համայն հայությանն է: Գրետա մայրիկի օրհնությունը ստանալուց հետո հյուրերը տուն-թանգարանի բակում` կիսանդրու մոտ ծաղիկներ եւ ծաղկեպսակներ խորնարհեցին: Իրենց հարգանքի տուրքը մատուցեցին նաեւ Վազգեն Սարգսյանի անվան զորմասի զինվորները: Կիսանդրու մոտ` պատվո պահակ, իսկ տուն-թանգարանի դիմաց հանդիսավոր տողան էին կազմել պատանի երկրապահները` զինղեկ Արտակ Խաչատրյանի ղեկավարությամբ:

 Մարտի 5-ը` Վազգեն Սարգսյանի ծննդյանը օրը` ողջ Հայաստանով մեկ հայտարարված է պատանի երկրապահների երդման օր, ուստի, բարձրաստիճան հյուրերի ներկայությամբ մարզի դպրոցների 30 պատանի երկրապահներ հանդիսավորությամբ երդվեցին սիրել հայրենիքը, հայոց բանակը, հանդիսանալ հայոց անկախ պետականության գաղափարակիցն ու մշտական պահապանը: Այնուհետեւ, Արարատ գյուղի Սբ Հակոբ եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Դավիթ քահանա Սահակյանը կատարեց օրհնության կարգ`ապագա զինվորներին հորդերելով հայրենիքին վերաբերվել հարազատ մոր նման, եւ միշտ պատրաստ լինել գիտակցված մահվ ան: «Նայելով խիզախ երիտասարդներին իրականություն են դառնում սպարապետի խոսքերն ու երազանքը: Այդ երիտասարդները գալիս են հիմնավորելու, որ երկրի պաշտպանության համար զենքից ու զրահատեխնիկայից առավել` կարեւորը զինվորի ոգին է»,-ասաց Տեր Դավիթ քահանա Սահակյանը:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Գրետա մայրիկն ասաց. «Ես հպարտ եմ, որ ազգին հայրենանվեր որդի եմ տվել, որն իր ընկերների հետ մեկտեղ մեծ նվիրումով, արյան, կյանքի եւ հայրենասիրական զգացումներով կերտեցին անկախ հանրապետություն: Երբ ես նայում են նրանց պատմական գործին` իմ վերքը, մայրական վիշտը դրանով սփոփվում է»:

Բարձրաստիճան հյուրերը միջոցառումը շարունակեցին Ծիծեռնակաբերդում: Իսկ գյուղում` պատանի երկրապահները, տարբեր մարզերից ժամանած նրա մարտական ընկերները, բոլոր երկրապահները մասնակցեցին «Սասնա Ծռեր» պարային համույթի համերգին: Նրանք հանդես եկան Սասունի, Մուշի, Վանի ազգագրական պարերով: Հնչեցին հայրենասիրական երգեր: Ողջ Արարատ գյուղով մեկ հնչում էր սպարապետի ձայնը. «…Երկրապահի ամենամեծ ձեռքբերումներից մեկը, եթե ոչ ամենամեծ ձեռքբերումն այն է, որ իր մարմնով, իր արյամբ ծածկեց հանրապետության սահմանները եւ իր արյունով ստեղծեց հայոÖ բանակ…»:

Արարատի մարզի պատանի երկրապահները` զինղեկների ուղեկցությամբ ուխտագնացություն կատարեցին Խոր Վիրապ:

Լիլիթ Մաճկալյան

 

Ֆրանսիայում պարաշյուտիստներով ինքնաթիռ է կործանվել. 11 մարդ զոհվել էՀեռախոսների IMEI-ների բազան. մեզ վերահսկելու նոր քայլը ու ՍԴ քննությունը. Էդմոն ՄարուքյանՓամբակում 2 մարդ է ջրահեղձ եղել. ի՞նչ է հայտնիԲենուր Փաշայանի հուշամրցաշարին կմասնակցեն օլիմպիական և աշխարհի չեմպիոններՀայտնի է հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման օրը Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը. այսօրվա ներկայացման հաշիվը մեր սերունդներն են փակելու. ադրբեջանագետ Ռուսաստանի շրջաններից մեկում արձանագրվել է 23 անտառային հրդեհ՝ ավելի քան 3,6 հազար հա տարածքում Ստորագրելով շրջանակային համաձայնագիրը Լիբանանի կառավարությունն ըստ էության ճանաչել է Իսրայելի պետությանը, ինչը մինչ այդ պաշտոնապես չէր արվում․ Արտակ Զաքարյան Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը ՍԴ վճռի սպասումով. ԲՀԿ-ի պայքարը շարունակվում է Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Հայաստան Տարադրամի փոխարժեքները` այսօր Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Արմավիրի մարզի Թաիրով բնակավայրում հրդեհ է բռնկվել շինհրապարակում Սառը ծովի ջուրը մեծացնում է էներգիայի արտադրությունը. Թայվանցի գիտնականները ապացուցել են լողացող արևային էլեկտրակայանների առավելությունները Վթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանում Ուկրաինան հարվшծել է ՌԴ Կուբանի Սլավյանսկ քաղաքի նավթավերամշակման գործարանին Հրազդանում «Opel Astra»-ն բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրավոր Փամբակ գետում վերսկսվել են երեկ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները ԱՄՆ ուժերը գիշերը հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող 10 իրանական ռազմական օբյեկտների ԱՄՆ-ն որևէ նշանակություն չի տալիս իր ստանձնած պարտավորություններին․ Իրանի ԱԳՆ ԱՄՆ օդուժը հարվшծներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու պատճառով․ Թրամփ Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելուՀայտնի է՝ ե՞րբ ու որտե՞ղ տեղի կունենան Ռաիսա Մկրտչյանի հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններըՀունիսի 29-ին, 30-ին, հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելուՔաղաքացիական գերիներ են փոխանակել Ռուսաստանը և Ուկրաինան«Կախարդական տերևներ». Բժիշկները անվանել են սպանախից և կաղամբից ավելի առողջարար կանաչեղենAxios․ Թրամփը «Մեծ յոթնյակի» գագաթաժողովում հասկացրել է, որ կարող է հրաժարվել «Անքորիջի պայմանավորվածություններից»Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասելՖրանսիան պարտության մատնեց Նորվեգիային, Դեմբելեի հեթ-տրիկը, Սենեգալն ուժեղ էր ԻրաքիցՎաղը Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան 11 վագոն ցորեն կուղարկվիՎենեսուելայում փլատակների տակից փրկել են մի նորածնիԻսրայելական անօդաչու թռչող սարքը հարվածել է հարավային ԼիբանանինԴավթաշենում «Mazda»-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի․ վերջինս Վլադիմիր Գասպարյանի թոռն է6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Աֆղանստանում և ՊակիստանումԽոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ն անչափահասներ ենՋերմատնային տնտեսությունները կստանան արտոնյալ վարկեր՝ արտահանման խնդիրները հաղթահարելու համարԵրեկվա փակ հանդիպումից հատվածներ․ Նարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակելԴուք եղել եք, կաք և մնալու եք շրիշակից ցածր. Մարիաննա ՂահրամանյանՓրկարարներն ու ոստիկանները կանխել են քաղաքացու ինքնասպանությունը2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդների ժամկետները. ե՞րբ կհանգստանան դպրոցականներըԳլենդելի նոր ոստիկանապետը հայ էԵրևանում «Nissan»-ը վրաերթի է ենթարկել 13-ամյա հեծանվորդի, որն էլ տեղափոխվել է հիվանդանոցՄեկ տարի անց․ պայքարը Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ շարունակվում է․ Արմեն Հովասափյան Մերձավոր Արևելքում խաղաղությունը դեռևս հեռավոր նպատակ է. Արտակ ԶաքարյանԲժիշկը զգուշացրել է նարնջի ռիսկի մասինՋերմաստիճանը կհասնի 35-36 աստիճանի. Գագիկ Սուրենյան Չալաբյանի ձերբակալությունը նույն քաղաքական շղթայի հերթական օղակն է․ Մենուա Սողոմոնյան