Հանդիսատեսը թող սպասի հետաքրքիր անակնկալների. Սոնա Սիլվերը՝ ապագա ծրագրերի մասին
ԼԱՅՖՕրերս երգչուհի Սոնե Սիլվերը իր ֆեյսբուքյան էջում Նիկ Եգիբյանի եւ Սերժ Գաբյանի հետ համատեղ լուսանկար է հրապարակել՝ ակնարկելով նոր աշխատանքի մասին:Life.panorama.am-ը փորձեց հետաքրքրվել, թե ի՞նչ աշխատանքի մասին է խոսքը:
Մեզ հետ զրույցում Սոնե Սիլվերը նկատեց, որ այս անգամ աշխատանքը կապված է Սերժ Գաբյանի հետ եւ միայն ձայնագրությունն է տեղի ունեցել Նիկ Եգիբյանի ձայնագրման ստուդիայում.
«Սերժ Գաբյանի հետ աշխատելու առիթ ունեցել ենք. Կար ժամանակ, երբ նա իմ պրոդյուսերն էր, այս անգամ էլ առաջարկեց հետաքրքիր համագործակցությամբ ներկայանանք, նրա հետ շատ հեշտ է աշխատելը, իրար հասկանում ենք կես բառից, սա էլ մեր հերթական հաջող համագործակցությունն է: Շատերը գիտեն, որ Սերժը բացի ռեժիսուրայից նաեւ ստեղծագործում է, նա ինձ առաջարկեց կատարել իր գրած երգը, որը հետո նաեւ տեսահոլովակ կունենա: Երգը «Deep house» ոճում է, այն կոչվում է «Secret place», շատ տպավորիչ ստեղծագործություն է: Երգն արդեն ձայնագրված է, շատ շուտով Սերժը նաեւ այդ երգի հիման վրա տեսահոլովակ կնկարահանի: Մանրամասներ չեմ կարող հայտնել, քանի որ դա Սերժի իրավունքներն են, միայն կասեմ, որ տեսահոլովակը լիելու է շատ հետաքրքիր ու արտասովոր ոճում, այն տարբերվելու է մերօրյա բազմազանությունից. իմ լսարանը զարամանալու է»,- պատմեց երգչուհին:
Շարունակությունն այստեղ:



