Հրաչ Մուրադյանի պատասխանն՝ իր անվան շուրջ սկանդալի մասին
ՎԻԴԵՈՎերջին երկու օրերի ընթացքում համացանցում բուռն քննարկում եւ մեծ աղմուկ էր բարձրացրել ոմն Մարիա Սարգսյանի YouTube-ում տարածած կարճ հոլովակը, որում «Կիսաբաց լուսամուտներ» ծրագրի հաղորդավար Հրաչ Մուրադյանը ասում է. «Ջնջեք այդ նյութը։ Եթե ինչ-որ մատերիալ եմ ես տեսել ինտերնետում ինձանից չնեղանաք»։
Չգիտես ինչու, հայկական ԶԼՄ-ները այս հոլովակից ենթադրեցին, որ հաղորդավարին ծեծել են։ NEWS.am STYLE-ը փորձել էր կապ հաստատել Հրաչի հետ՝ պարզելու, թե իրականում ինչ է տեղի ունեցել, բայց հաղորդավարը զանգերին չէր պատասխանում։
Քիչ առաջ Հրաչն իր Facebook-յան էջում գրառում է կատարել եւ տվել բոլոր հարցերի պատասխանը։
«Պոկել են ականջս, փիտել մազերս, հանել աչքս և այլն և այլն...
Ով, ինչ հասցրեց գրեց, բայց ես ողջ և առողջ եմ։
Այսքան ժամանակ լուռ էի ավելորդություններից զերծ մնալու համար, բայց… ստացվեց այն ինչ ստացվեց։
Ներողություն եմ խնդրում ընտանիքիցս, ընկերներիցս ու բոլոր այն մարդկանցից, ովքեր անհանգստացել են այս կայծակնային արագությամբ տարածված ու տարբեր շահարկումերի ենթարկված «լուրի» պաճառով։
հ.գ. Սա էլ այն եթերի անոնսի հղումը, որը կցուցադրվի առանց մոնտաժի թեմայի հետագա շահարկումներից խուսափելու համար»,- գրել է Հրաչը՝ հրապարակելով հետեւյալ հոլովակը։



